Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը հանդիպեց գործակարգավարական խորհրդակցության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Նանե Ասատրյանը, Ռազմիկ Տոնոյանը, Գևորգ Ավագյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները: Տ. Սարգսյանը ողջունեց ներկաներին, նշեց, որ ինքը ներկայացնում Է Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը և իրակացնելու է հեղափոխության տրամաբանությանը համապատասխան բոլոր ծրագրերը: Գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ներկայացուցիչները շնորհավորեցին Տ. Սարգսյանին, Վայոց ձորի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, խոսեցին իրենց գործառույթների մասին և համառոտ տեղեկություն ներկայացրին աշխատանքների վիճակի վերաբերյալ: Մարզպետ Տ. Սարգսյանը խոսեց առաջիկա անելիքների մասին: Նա իր ամփոփիչ խոսքում ներկայացրեց մարզպետարանի աշխատակիցների և քաղաքացիների հարաբերությունների վերաբերյալ իր մոտեցումները, կարևորելով քաղաքացիների նկատմամբ հոգատար ու բարեկիրթ վերաբերմունքը՝ սկզբունքն ընդունելով
Հայտարարություն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քաղաքացիների ընդունելության օրը փոխելու մասին 09.10.2018
Հայտնում ենք, որ հարգելի պատճառով (Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումներով պայմանավորված ՀՀ-ում հոկտեմբերի 12-ը ոչ աշխատանքային օր է հայտարարված ), ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քաղաքացիների հոկտեմբեր ամսվա ընդունելությունը ս/թ հոկտեմբեր 12-ի փոխարեն տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, ժամը՝ 14:00-ին: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում՝ Վայոց ձորի մարզային գրադարանում 08.10.2018
Վայոց ձորի մարզային գրադարանում կազմակերպվել էր Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում՝ խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի մանկական բաժինը (բաժնի պետ՝ Ջեմա Մարզգարյան), Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ բ դասարանի աշակերտների ուժերով: Միջոցառուման սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը: Ներկայացվեց մարդկային բարձր արժեքները, որպես Մարդ-էակին բնութագրող հրաշալիքներ: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսք ասացին մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ բ դասարանի դասղեկ Կարինե Մովսիսյանը և Վայոց ձորի մարզպետարանի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը:

Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանի մոտ 08.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների՝ վարչությունների ու բաժինների պետերը: Ն. Ասատրյանը խոսեց Հայաստանի Հանրապետությունում մեկնարկող Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովի շրջանակում իր և Վայոց ձորի մարզի մասնակցության հարցերի շուրջ: Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել աշխատանքային կարգապահության խնդիրները և հետաքրքրվեց խաղողի մթերման գործընթացով, մարզում իրականացվող շին-վերանորոգման աշխատանքների ընթացքով, մարզպետարանի կարիքների համար կատարվող գնումների խնդիրներով և մի շարք այլ ընթացիկ հարցերով: Ն. Ասատրյանը հանձնարարեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետին՝ Ուսուցչի օրվան նվիրված միջոցառումը հետաձգել անժամկետ, իսկ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին՝ հետաձգման մասին իրազեկել մարզպետարանի պաշտոնական կայքում: Վերջում
Տեղեկացում 08.10.2018
Սիրելի՛ ուսուցիչներ: Տեղեկացնում ենք, որ Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումը հետաձգվում է անժամկետ: Հարգանքով՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանի ուղերձը Վայոց ձորի ժողովրդին 08.10.2018
Սիրելի՛ հայրենակիցներ: Այսօր իմ ուղերձն եմ հղում ձեզ, հայտնելով ձեզ հետ ու ձեր կողքին լինելու իմ պատրաստակամությունը: Սիրելիներս, լինելով ձեզանից մեկը, ես ցանկություն եմ հայտնում մնալու ձեզ հետ և յուրաքանչյուր քայլ անել միայն ձեզ հետ խորհրդակցելուց հետո: Հայտնում եմ, որ ես շարժման առաջին օրերից եղել եմ նախաձեռնության շարքերում և այսօր էլ մնում եմ շարժման խորհրդին և ձեռնարկվելիք քայլերին հավատարիմ, հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության և հայ ժողովրդի բարեկեցության: Որպես ԲՀԿ անդամ կոչ եմ անում իմ կուսակից ընկերներին՝ ականջալուր լինել ժողովրդի ձայնին, կանգնել մեր երազանքների իրականացման համար մղվող պայքարի կողքին:


