Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկում

Իրազեկում 02.10.2017

> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ > oրվա կարգավորիչ ջրամբարի լվացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 3-ին ժամը 10.00-18:00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Շահումյան փողոցի, Արսենյան փող. 2, 4, 5, 31, Նարեկացի փող. 3, 6, Մոմիկի փող. 2, 4, 6, Սպանդարյան փող. 2 համարների և թիվ 2 դպրոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ  կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 02.10.2017

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները: Աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի կողմից ներկայացվեց

 ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանն այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի բնակիչ 112-ամյա Սիրուշ Սմբատի Մարգարյանին

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանն այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի բնակիչ 112-ամյա Սիրուշ Սմբատի Մարգարյանին 02.10.2017

2017 թվականի հոկտեմբերի 1-ին Ծերերի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի բնակիչ 112-ամյա Սիրուշ Սմբատի Մարգարյանին: Մարզի միակ 100 ամյակն անցած Սիրուշ տատիկն ունեցել է 6 երեխա և նրանց հետ ծնողական սիրով խնամել ու մեծացրել է նաև ամուսնու մայրակորուստ 3 զավակներին: Այսօր Սիրուշ Մարգարյանն ունի 26 թոռներ, որոնց մասին շատ սիրով էր խոսում: 112-ամյա Սիրուշ տատիկն իր

Հուշ-համերգ նվիրված ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ֆիլիպ Բալոյանի ծննդյան 65 ամյակին

Հուշ-համերգ նվիրված ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ֆիլիպ Բալոյանի ծննդյան 65 ամյակին 02.10.2017

Հոկտեմբերի 1-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ֆիլիպ Բալոյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Ֆ. Բալոյանի 65 ամյակին նվիրված մեծարմաm հուշ-երեկո: Ֆ. Բալոյանը շուրջ 33 տարի ղեկավարել է եԵղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցը: Այդ տասնամյակների ընթացքում Ֆիլիպ Բալոյանը տոնական և պաշտոնական միջոցառումների ժամանակ բազմիցս հանդես է եկել ինչպես հայկական, նմանապես և համաշխարհային դասական երգարվեստի գլուխգործոցների կատարումներով, որոնց շնորհիվ վայոցձորցիները հաղորդակից են եղել, սիրել ու գնահատել դասական երգարվեստը: Բազում տաղանդավոր զավակներ ծնած Վայոց ձորն իրավամբ հպարտանում է նաև իր տաղանդավոր Ֆիլիպ Բալոյան զավակով, որ հայկական մշակույթը ներկայացրել է նաև ԽՄ մի շարք երկրներում և իր գործունեության համար արժանացել ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը : Նա

Էդուարդ Բագրատունու <<Քարե ժապավեն կյանքի մասին >> խորագրով լուսանկարների ցուցահանդեսը՝ Եղեգնաձորի պատկերասրահում

Էդուարդ Բագրատունու <<Քարե ժապավեն կյանքի մասին >> խորագրով լուսանկարների ցուցահանդեսը՝ Եղեգնաձորի պատկերասրահում 29.09.2017

Սեպտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց Էդուարդ Բագրատունու (Ասատրյան) > խորագրով լուսանկարների ցուցահանդես: Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Գոհար Ավագյանը: Օրհնության խոսք ասաց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Էդուարդ Բագրատունին խոսեց խաչքարերի լուսանկարների հավաքածո ունենալու ցանկության սկզբնաղբյուրի (խաչիկցի տատիկի սերն ու խորը հավատը խաչքարերի զորության հանդեպ) մասին և շնորհակալություն հայտնեց ներկաներին: Սրտի խոսք ասացին

Տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող 2017 թվականի երրորդ հաղորդումը

Տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող 2017 թվականի երրորդ հաղորդումը 28.09.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանը կարևորեց համայնքային ոստիկանության գործունեության վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունները: Ընդունված կարգի համաձայն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ: Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 15:11:09