Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնդ շնորհավոր, մեր սրբազան Հայրենիք, ազատ ու անկախ Հայաստան

Տոնդ շնորհավոր, մեր սրբազան Հայրենիք, ազատ ու անկախ Հայաստան 22.09.2017

Սեպտեմբերի 21-ին, ՀՀ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձին: Համերգը կազմակերպվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի և ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից: Տոնական համերգը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով: Համերգին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը, ինչպես նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը,վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննսիյանը, բազմաթիվ վայոցձորցիներ: Տոնական համերգը կազմակերպվեց և անցկացվեց Վայոց ձորի մարզի մշակութային տարբեր խմբերի և անհատ կատարողների ուժերով: Համերգն ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ:

Քննարկում  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 22.09.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինության պետական տեսչության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունում իրականացված տեսչական ստուգման արդյունքների քննարկմանը: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողoգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունում կատարած տեսչական ստուգման արձանագրության վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի  կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ 20.09.2017

Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ը ոսկե տառերով է գրվել հայ ժողովրդի պատմության էջերում: Հիրավի համայն հայության կյանքում այն դարձել է պատմագրական կարևոր տարեթիվ՝ որպես հայոց պետականության վերածննդի օր: Անկախության հանրաքվեով հայ ժողովուրդն ամրագրեց սեփական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, ինքնիշխան պետություն ունենալու անօտարելի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ի լուր աշխարհի այլ ժողովուրդների, պետութունների և միջազգային կառույցների, հայտարարեց, որ վերստանձնում է սեփական երկրի ճակատագիրը տնօրինելու պատվաբեր պատասխանատվությունը, ստանձնում է մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները պաշտպանելու, նախնիների ժառանգությանը, ազգային խնդիրներին տեր լինելու և սերունդներին խաղաղ ու ապահով երկիր ժառանգելու պարտականությունը: Հայ ժողովրդի համար Անկախություն տանող ճանապարհի սկիզբը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ  կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 20.09.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով, ինչպես նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները: Աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի կողմից ներկայացվեց հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվող շին-աշխատանքների ընթացքը և ավարտված օբյեկտների ցանկը: Քննարկեց նաև կատարված աշխատանքների որակի հարցը: Այնուհետև քննարկվեց բերքահավաքի,

Իրազեկում

Իրազեկում 20.09.2017

> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Չալաբյան, Զորավար Վարդան փողոցների, Գետափ-Ձախափ թաղամասի, Սևակի 1, 3, 5, Մոմիկի 8, Միկոյան 3, 5, 9, 10, 11, 12, 13, 15 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրազեկում

Իրազեկում 14.09.2017

> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Մյասնիկյան, Աթարբեկյան, Սպանդարյան, Թումանյան, Կոմիտաս, Իսրայել Օրի, Օրբելի, Բաղրամյան, Շահումյան փողոցների, Արսենյան և Վայքի նրբանցքների, Արսենյան 2, 4, 5, Նարեկացի 3, Մոմիկի 2, 4, 6, Սևակի 2 համարների և Շատին գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38