Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

28.12.2018

 Սիրելի՛ վայոցձորցիներ:
Ընդունե՛ք իմ ջերմ ու անկեղծ շնորհավորանքները գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք միասին շրջում ենք 2018 թվականի էջը և ավարտվող տարվա ընթացքում արձանագրած հաջողություններն ու ձեռքբերումները մեզ հետ տանում ենք գալիք՝ 2019 թվական, պատմությանն ի պահ տալով՝ մեր անձնական, ընտանեկան, աշխատանքային դժվարությունները: Յուրաքանչյուր գալիք տարի իր հետ բերում է նոր երազանքների ու ցանկությունների, անավարտ ծրագրերի ու ձեռնարկումների իրականացման նոր հույսեր, ինչպես նաև արածն ամփոփելու, նոր ծրագրեր կազմելու և ի կատար ածելու մի նոր հնարավորություն:
Հարգելինե՛րս, մի քանի օրից պատմություն կդառնա նաև 2018 թվականը, որը մեր ժողովրդի նորօրյա պատմության մեջ կհիշվի որպես Նոր Հայաստանում Թավշյա հեղափոխության և ՀՀ ԱԺ արտահերթ, արդար ու թափանցիկ ընտրությունների տարի: Համոզված եղեք, որ արվելու է առավելագույնը, որպեսզի գալիք տարին, բոլորիս ներդրած ջանքերի շնորհիվ, իրապես դառնա տնտեսական հեղափոխության տարի, ապահովելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, մեր պարագայում՝ Վայոց ձորի մարզի բնակչության համար, արժանապատիվ կյանք ու անվտանգ կեցություն:
Սիրելինե՛րս, Ամանորն ընտանեկան տոն է: Այն հյուրընկալվում է բոլորիս օջախներում, իր հետ բերելով սեր և խնդություն: Կրկին շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բոլորիդ ընտանիքներին մաղթում եմ, ուրախ ու երջանիկ Ամանոր:
Թո՛ղ, գալիք տարում իրականանան ձեր նվիրական իղձերն ու երազանքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34