Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Գետափի գյուղի հիմնադրման 190 ամյակին

24.12.2018

  2018 թվականի դեկտեմբերի 23-ին Գետափի մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում նվիրված Գլաձոր համայնքի Գետափի բնակավայրի  հիմնադրման 190 ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը, Գետափ համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, համայնքի  ավագանու անդամները, համայնքի բազմաթիվ բնակիչներ:

  Շուրջ 190 տարի առաջ Պարսկաստան բռնագաղթած հայերի ժառանգները բռնեցին հայրենիք վերադարձի ճամփան, որի համար առիթ հանդիսացավ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո կնքված խաղաղության պայմանագիրը, համաձայն որի՝ բռնագաղթված հայերի ժառանգներին թույլատրվում էր վերադառնալ հայրենիք:

   Արդյունքում, շուրջ 520 ներգաղթյալների ընտանիքներ հաստատվեցին Վայոց ձորում, որոնցից 36 ընտանիք՝ թվով 201 մարդ  հիմնվեցին ներկայիս Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40