Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մաքրման աշխատանքներ Արենի համայքի բնակավայրերում 23.03.2019
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակավայրերը ակտիվորեն են մասնակցել համապետական շաբաթօրյակին:

Իրազեկում մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի աշխատանքների կազմակերպման մասին 22.03.2019
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 23-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքները համակարգում է ծրագրի աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 18.02.2019 թվականի թիվ 05 որոշմամբ ստեղծված Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը: Պատասխանատու ստորաբաժանումն է՝ մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը, վարչության պետ՝ Աղվան Հարությունյան: Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ՝ զանգահարելով (+374281)2-30-61 հեռախոսահամարով:

Շարունակվում են կանանց միամսյակին նվիրված միջոցառումները 22.03.2019
Կանանց միամսյակին նվիրված միջոցառում՝ Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցում:

Համապետական շաբաթօրյակի օր՝ մարտի 23. Վայոց ձորի մարզ 22.03.2019
Սիրելի՛ հայրենակից, հիշի՛ր մարտի 23-ը համապետական շաբաթօրյակի օրն է:Դուրս արի տանից և քո բարեկամների, հարևանների, գործընկերների հետ մաքրիր քո բակը, քո փողոցը, քո համայնքը :

Տեղեկատվություն 21.03.2019
ՀՀ Վայոց ձորի մարզի չորս համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրի շրջանակներում 10 օբյեկտներում կիրականացվի հիմնանորոգման և կառուցապատման աշխատանքներ:
Վերջերս Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում է ՀՀ մշակույթի նախարարության և Մետալ Գրուպ ընկերության օժանդակությամբ բեմականացվեց հայ մեծ երկիծաբան Հակոբ Պարոնյանի պիեսը: Ներկայացումներից մեկին ներկա է եղել նաև ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Դարբինյանը: Նրան ընկերակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը: Ներկայացումից հետո մարզպետի տեղակալը Ն. Ղարիբյանի հետ քննարկել է մարզի մշակութային կյանքի համաչափ զարգացման հնարավորությունները: Զրուցակիցները քննարկել են նաև այլ թատերախմբերի հյուրընկալման, թատրոնների մարզային հյուրախաղերի կազմակերպման և փորձի փոխանակման կարևորությունը: Որպես անհրաժեշտությունը է դիտարկվել՝ մարզերում և գյուղական համայնքներում մշակութային կյանքի աշխուժացմանը միտված համատեղ նախագծերի իրականացումը:


