Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Իրազեկ քաղաքացի> խորագրով հանրային քննարկում՝ ՀՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ

27.04.2019

Քաղաքացիների օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Եղեգնաձորի Մոմիկի անվան զբոսայգում տեղի ունեցավ <Իրազեկ քաղաքացի> խորագրով հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, ՀՀ ԱԺ  <Իմ քայլը> պատգամավորներ Էդգար Առաքելյանի, Մերի Գալստյանի, Համազասպ Դանիելյանի,   Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Ռուբեն Ռուբինյանի, <Բարգավաճ Հայաստան>  խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի և  պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ:

Քննարկման ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան անձամբ հանդիպելու ԱԺ պատգամավորներին, նախարարին և մարզային պաշտոնատար անձանց ու նրանց հետ քննարկելու իրենց հուզող հարցերը:

Քննարկումը վարում էր մարզպետի տեղակալ նանե Ասատրյանը:  Քաղաքացիների հարցերին պատասխանեցին պատգամավորներ  Էդգար Առաքելյանը, Համազասպ Դանիելյանը, նախարար  Հակոբ Արշակյանը և Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը:

Քննարկման մասնակիցները վերջում եղեգնաձորցի դպրոցականների կատարմամբ ունկնդրեցին հեղինակային երգերի կատարումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34