Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն <Գաստրո բակ> նախագծի համաֆինանսավորման մրցույթի վերաբերյալ

23.04.2019

 Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ <Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում> ծրագիրը (ՄԱԶԾ ԻԳԶԶ) հայտարարում է գյուղական համայնքներում <Գաստրո բակ> նախագծի իրականացման մրցույթ՝ համաֆինանսավորման սկզբունքով, որը տրամադրվելու է գինեգործական սարքավորումների, նախագծային և նախահաշվային աշխատանքների, շինանյութի և գույքի, մասնագիտական խորհրդատվության ձեռք բերման նպատակով:

<Գաստրո բակ> նախագծի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում զբոսաշրջության ծառայությունների դիվերսիֆիկացմանը, զարգացմանը և խթանմանը: Այն ստեղծում է բազային զբոսաշրջային ծառայություններ՝ հիմնվելով գյուղական սեփական տնային տնտեսությունների վրա: <Գաստրո բակ> նախագիծը ներառում է հետևյալ համալիր ծառայությունները՝ ավանդական սննդի տրամադրում, տնական գինեգործություն և արհեստագործություն: <Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում> ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:

Մրցույթին կարող են մասնակցել՝
ՀՀ քաղաքացիություն և գյուղական համայնքներում մշտական բնակություն ունեցող անձինք, որոնք համապատասխանում են հայտադիմումով սահմանված պահանջներին, ինչպես նաև պատրաստակամ են Նախագծի իրականացման համար կատարել 40% ներդրում:

Մրցույթին մասնակցելու համար՝
Հարկավոր է լրացնել առցանց Հայտադիմումը (https://form.jotform.me/90964428449470) և ներկայացնել հայտադիմում նշված պարտադիր փաստաթղթերի ցանկը:

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 6-ը՝ ժամը 18։00։ Հայտատուների ընտրությունը կկատարվի սահմանված չափանիշներին համաձայն՝ մրցութային հանձնաժողովի կողմից: Ծրագիրը կապ կհաստատի միայն առաջին փուլով ընտրված մասնակիցների հետ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 60 530 000/ ներքին՝ 190 կամ +374 96 439323 հեռախոսահամարներով, երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10:00-18:00:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40