Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների Վայոց ձորի մարզային ծրագիրը

25.04.2019

 Ապրիլի 27-ին՝ առավոտյան 10:00-ից Հայաստանի ողջ տարածքում մեկնարկելու են ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները: Սիրով ներկայացնում ենք Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում կազմակերպվելիք ծրագիրը և հարավիրում՝ մասնակցելու միջոցառումներին ու միասին վայելելու Միտքդ վա՛ռ պահիր խորագրով եզրափակիչ համերգը:

Միջոցառումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով.

 

10:00 - ԾԱՌԱՏՈՒՆԿ

Վայր՝  Դեմիրճյանի անվան համայնքային զբոսայգի, Միկոյան 23:

10:00 -  Ցուցահանդես՝ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ

Վայր՝  Եղեգնաձորի մշակույթի տուն (պատկերասրահ) 3-րդ հարկ, Մոմիկի 1

10:00 «ՀԻՆԸ  ՆՈՐՈՎԻ»   Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի 50-ամյակին նվիրված ցուցադրություն

Վայր՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, Շահումյան 4

11:00– ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻ ՝Հանրային քննարկում ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի, Մարզային և Համայնքային ղեկավարության, արվեստագետների, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների մասնակցությամբ:

Վայր՝ Եղեգնաձոր, Մոմիկի անվան զբոսայգի,  «Քարի մոտ» Մոմիկի 1/Մշակույթի տան հարևանությամբ/

11:00  -  ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ՝ բացում (Կարատեի եւ թեքվանդոյի ցուցադրական ելույթներ, մրցավազք, պարանի ձգում)

Վայր՝ Եղեգնաձորի համայնքային մարզադաշտ

12:30 – ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀԵՂԻՆԱԿ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐ

Վայր՝ Եղեգնաձոր, Մոմիկի անվան զբոսայգի, «Քարի մոտ»  Մոմիկի 1/Մշակույթի տան հարևանությամբ/

13:00 – ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Վայր՝ Եղեգնաձորի համայնքային մարզադաշտ

13:30    «ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ԲԱՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ (Ագարակաձոր գյուղի, Յուրի Խաչատրյանի անվան  դպրոցի բարձր դասարանի աշակերտների մասնակցությամբ)

Վայր՝  Եղեգնաձորի մշակույթի տուն (3-րդ հարկ), Մոմիկի 1

14:00 – ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ՏԵՍ ՈՒ ՀԱՄՏԵՍ

Վայր՝ Փակ փողոց (Շահումյան փ., տանկի բլուր հուշահամալիրի հարեւանությամբ)

14:00 – ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ  ՍԹՐԻԹ ԱՐՏ

Վայր՝ Հայ-գերմանական բարեկամության այգի, Միկոյան փող.

16:00- ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԻՐԱԶԵԿ ՈՒՍԱՆՈՂ

Համայնքի եւ Երեւանից ժամանած ուսանողների հանդիպում եւ համատեղ նախաձեռնություն

Վայր՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ, Համալսարանական պուրակ, Վայքի 4

16:00 ԿԻՆՈԴԻՏՈՒՄ՝ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿԻՆՈՆ

Վայր՝ Եղեգնաձորի ամֆիթատրոն (Մոմիկի անվան զբոսայգուն կից)

18:00 – Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացնում է.

«ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ»

Ռեժ. Արա Գեւորգյան, դերերում՝ Բագրատ Գեւորգյան, Գագիկ Թովմասյան, Սարա Ռուստամյան

Վայր՝  Եղեգնաձորի մշակույթի տուն, Մոմիկի 1

18:00 – ԿԱՐԴԱ ՆՈՐԸ՝ հանդիպում գրողի հետ. ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ «Լուսնոտ բառեր», «Թափթփված սենյակներ» բանաստեղծությունների ժողովածուի ընթերցում, քննարկում:

Վայր՝ Վայոց ձորի մարզային գրադարան՝ Եղեգնաձորի մշակույթի տուն, 2-րդ հարկ:

19:30 ԱՐԻ ՀԱՄԵՐԳԻ՝ ՄԻ՛ՏՔԴ ՎԱՌ ՊԱՀԻՐ

Կատարողներ՝

Balance band (Եղեգնաձոր)

ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ ռոք խումբ

Վայր՝ Եղեգնաձորի ամֆիթատրոն, Միկոյան 1 (մշակույթի տան հարակից զբոսայգի):

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:22:54