Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի և ոգեկոչման արարողություններ Վայոց ձորում

24.04.2019

 Այսօր Վայոց ձորի մարզում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի առաջնորդությամբ մարզկենտրոն Եղեգնաձորում ծաղկադրման բազմամարդ երթ էր կազմակերպվել դեպի Եղեգնաձորի եռաբլուրում Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան:  Երթին մասնակցում էին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, մարզպետարանի և Եղեգնաձորի քաղաքապետարանի աշխատակիցները, հոգևոր դասի ներկայացուցիչներ, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, իրավապահ համակարգի աշխատակիցներ, Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյայի մասնակիցներ, զինվորականներ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ ու դպրոցականներ:
Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս.Պատարագ և Բարեխոսության կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների:
Նշենք, որ հիշատակի արարողություններ են կատարվել մարզի բոլոր համայնքներում:

Իսկ ապրիլի 23-ին Եղեգնաձորում կազմակերպվել էր ջահերով երթ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:24:36