Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղեկատվություն 31.10.2018
Մարզի Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքների ՍԱՏԳ-ներում 2018 թվականի հոկտեմբեր ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

Հիդրոօդերևութաբանական տեղեկագիր 27.10.2018
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված ՀՀ տարածքում սպասվում է՝ օդում 0…-3, իսկ հողի մակերևույթին -4…-5 աստիճան ցուրտ։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս կատարել բերքահավաք:

Աշխատանքային այց՝ Արենի համայնքի Գնիշիկ բնակավայր 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը աշխատանքային այցով Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրում էր: Մարզի ղեկավարին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը, Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և գործարար Մհեր Տերտերյանը: Այցի ընթացքում Գնիշիկ բնակավայրի վարչական ղեկավար Արա Լևոնյանը ծանոթացրել է բնակավայրում իրականացվող ծրագրերին և աշխատանքներին, խոսվել է առկա խնդիրների և բնակավայրի զարգացման հնարավորությունների մասին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանի մոտ կայացավ մշտական գործող հանձնաժողովի նիստը 25.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կայացավ Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասները գնահատող մարզային հանձնաժողովի նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում ներառված էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական տարածքում գտնվող կոչվող հանդամասում հողի սողանքի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասի մասին հարցը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները: Հրավիրյալի կարգավիճակով մասնակցում էին նաև Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանը, Եղեգիս համայնքի գյուղատնտես Արամ Սիմոնյանը, մարզպետարանի գյուղատնտեսությասն և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գոհար Խաչատրյանը: Հարցը ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը: Հարցի շուրջ ծավալվեց քննարկում: Արտահայտվեցին հանձնաժողովի անդամներ Աղվան Հարությունյանը, Հարություն Մարգարյանը, Մեսրոպ Մեսրոպյանը, Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանը, Եղեգիս համայնքի գյուղատնտես Արամ Սիմոնյանը: Ամփոփելով նիստը, մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը նշեց, որ

Առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովներ կկազմակերպվեն ՀՀ մարզերում 24.10.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի մոտ այսօր կայացել է մարզպետների մասնակցությամբ աշխատանքային հերթական խորհրդակցությունը` ՀՀ մարզպետների նոր կազմով։Շնորհավորելով նորանշանակ մարզպետներին` նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն արդյունավետ համագործակցություն ու հաջողություն է մաղթել հետագա համատեղ աշխատանքներում: Օրակարգային հարցերի շրջանակում Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ Տավուշի մարզում կայացած ներդրումային համաժողովի օրինակով մյուս մարզերում ևս նման համաժողովներ կազմակերպելու նախաձեռնությանը: Խոսելով Տավուշի համաժողովի հաջողված փորձի և տեսանելի արդյունքների մասին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ առաջիկա երկու ամիսներին ներդրումային համաժողովներ կանցկացվեն Արարատի, Արագածոտնի, Շիրակի, իսկ փետրվար ամսին` Լոռու մարզերում։ Մարզպետների հետ քննարկվել են առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովների անցկացմանը և ժամանակացույցին վերաբերող կազմակերպչական հարցեր։ Խորհրդակցության ընթացքում