Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի Գոմք համայնքում զբոսաշրջային կենտրոն է բացվել

Վայոց ձորի Գոմք համայնքում զբոսաշրջային կենտրոն է բացվել 30.10.2017

Հոկտեմբերի 28-ին Վայոց ձորի Գոմք համայնքում, ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի շրջանակում, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի օժանդակությամբ բացվեց > զբոսաշրջային կենտրոնը: Կենտրոնը ստացել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի բազմակողմանի աջակցությունը՝ խորհրդատվական, տեղեկատվական և ֆինանսական ուղղություններով: Աջակցության ուսուցողական մասն իրականացել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ՝ > ծրագրի շրջանակում: Վարկային երաշխավորությունը

ՀՀ ՏԻՄ համակարգում ծրագրային բյուջետավորման մեթոդաբանության ուսուցման սեմինար Վայոց ձորում

ՀՀ ՏԻՄ համակարգում ծրագրային բյուջետավորման մեթոդաբանության ուսուցման սեմինար Վայոց ձորում 26.10.2017

Այսօր Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի > հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ ՏԻՄ համակարգում ծրագրային բյուջետավորման մեթոդաբանության ուսուցմանը նվիրված սեմինար: Սեմինարի բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) իրավական ծրագրի ղեկավար Սուսաննա Բագրատունին: Սեմինարի թեմաների և վարման օրակարգի մասին հակիրճ խոսեց

Իրազեկում

Իրազեկում 25.10.2017

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 09.30-18.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ամփոփվել են <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում կայացած համապետական երրորդ շաբաթօրյակի արդյունքները

Ամփոփվել են <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում կայացած համապետական երրորդ շաբաթօրյակի արդյունքները 23.10.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ամփոփել է > ծրագրի երրորդ համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները: Նախնական տվյալների համաձայն` հոկտեմբերի 21-ի համապետական երրորդ շաբաթօրյակի աշխատանքներին ՀՀ մարզերի համայնքներում ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 138000 քաղաքացի, փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը : Համայնքների սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով շաբաթօրյակին մասնակցել են պետական և մասնավոր կառույցների, հանրակրթական ուսումնական,առողջապահական և այլ հաստատությունների շուրջ 2678 կոլեկտիվներ։ Շաբաթօրյակին ներգրավվել է շուրջ 1690 միավոր տեխնիկա, այդ թվում` ինքնաթափ մեքենաներ, ամբարձիչ մեքենաներ և էքսկավատորներ: Հղումը՝ mtad.am

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 23.10.2017

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությանյանը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ հանդես եկան հաղորդումներով, ինչպես նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները: Մինչ խորհրդակցությունն սկսելը մարզպետ Հարություն Սարգսյանը տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ ս/թ հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցելու վերաբերյալ, նշելով որ մարզը բոլոր ուղղություններով ունի բավարար ցուցանիշեր: Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 23.10.2017

2017 թվականի հոկտեմբերի 23-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ՝ Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և ներքոնշյալ կազմակերպությունների տնօրենները: Օրակարգում ներառված էր՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 15:11:09