Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարլ Ազնավուրին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ՝ Վայոց ձորի մարզային գրադարանում

Շարլ Ազնավուրին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ՝ Վայոց ձորի մարզային գրադարանում 10.04.2019

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ, նվիրված Մեծն շանսոնյե Շարլ Ազնավուրին: Միջոցառումը կազմակերպվել էր ֆրանկոֆոնիայի մարզային ծրագրերի շրջանակում: Այն նախաձեռնել էր գրադարանի սպասարկան բաժինը (բաժնի պետ՝ Վարդ Շահբազյան): Սցենարը հեղինակել էր դպրոցական Անահիտ Գևորգյանը: Միջոցառման ավարտին կազմակերպիչներին ուղղված շնորհակալության խոսքեր ասացին մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը: Միջոցառմանը մասնակցում էին մարզային մշակութային կազմակերպությունների աշխատակիցներ, ծնողներ և դպրոցականներ:

Մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական  նիստը

Մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը 10.04.2019

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

Հանդիպում Ապրիլյան քառօրյայի մասնակից  Էդիկ Մարտիրոսյանի հետ

Հանդիպում Ապրիլյան քառօրյայի մասնակից Էդիկ Մարտիրոսյանի հետ 10.04.2019

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը հանդիպել է Ապրիլյան քառօրյայի մասնակից, քառօրյա կռիվների ընթացքում վիրավորված Էդիկ Մարտիրոսյանի հետ: Հանդիպման մասնակցել է նաև մարզպետարանի Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը: Էդիկ Մարտիրոսյանը մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի բնակիչ է, սակայն այս պահին ապրում է Եղեգնաձոր քաղաքում: Նա սովորում է ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում և աշխատում է ՊՆ համակարգում: Ցավոք պատերազմի հետքերը, ոչ միայն նրա հոգում են այլև բեկորների տեսքով շարունակում են մնալ նրա մարմնում, ինչը որոշակիորեն սահմանափակում է

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում կայանալիք ավագանու նիստի վերաբերյալ 10.04.2019

Ս/թ ապրիլի 17-ին` ժամը 11:00-ին, համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը:

Եղեգնաձորի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի մասին

Եղեգնաձորի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի մասին 08.04.2019

Եղեգնաձորի համայնքապետարանում 2019թ-ի մայիսի 3-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերի աճուրդ-վաճառք:

Եղեգնաձորի պատկերասրահում բացվել է վայոցձորցի գեղանկարիչ Մհեր Հարությունյանի  <Բնության գրկում> խորագիրը կրող ցուցահանդեսը

Եղեգնաձորի պատկերասրահում բացվել է վայոցձորցի գեղանկարիչ Մհեր Հարությունյանի <Բնության գրկում> խորագիրը կրող ցուցահանդեսը 05.04.2019

Երեկ Եղեգնաձորի պատկերասրահում բացվել է վայոցձորցի գեղանկարիչ Մհեր Հարությունյանի խորագիրը կրող ցուցահանդեսը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը և Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-13 16:47:24