Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 07.11.2017

2017 թվականի նոյեմբերի 1-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայությամբ գործող կազմակերպությունների տնօրենները: Օրակարգում ներառված էր՝

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 07.11.2017

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվելը Թարվերդյանը, մարզպետի խորհրդականը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Իրենց ղեկավարած ստորաբաժանումներում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները: Նրանք ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները: Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց

Վայոց ձորի մարզի Հորս գյուղի մոտակա սարերում քաղաքացիներ են մոլորվել

Վայոց ձորի մարզի Հորս գյուղի մոտակա սարերում քաղաքացիներ են մոլորվել 06.11.2017

Նոյեմբերի 5-ին, ժամը 20:39-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հորս գյուղի մոտակա սարերում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 00:16-ին փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Աղբյուրը՝ http://www.mes.am, 05.11.2017

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 06.11.2017

Սահմանված կարգի համաձայն 2017 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ ԱԺ-ում  <<ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ ԱԺ-ում <<ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին 03.11.2017

ՀՀ մարզպետները նշել են, որ մարզպետարանների պահպանման ծախսերի, մարզերում նախատեսված ծրագրերի իրականացման համար ՀՀ Արարատի մարզին կհատկացվի 7 միլիարդից ավելի դրամ, Արմավիրի մարզին՝ 7 մլրդ 570 մլն դրամ, Արագածոտնի մարզին՝ 5 մլրդ 409 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 7 մլրդ 785 մլն դրամ, Լոռու մարզին՝ 7 մլրդ 953 մլն դրամ, Կոտայքի մարզին՝ 6 մլրդ 948 մլն, 273 հազ. դրամ, Շիրակի մարզին՝ 8 մլրդ 150 մլն դրամ, Սյունիքի մարզին՝ 8 մլրդ 287 մլն, Վայոց ձորի մարզին՝ 2 մլրդ 315 մլն 682 հազ. դրամ, Տավուշի մարզին՝ 6 մլրդ 891 մլն դրամ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ 03.11.2017

Վայոց ձորի մարզի սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ: Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Կարևորելով սոցիալական աշխատանքի անհրաժեշտությունը և այդ գործում ձեր ունեցած դերն ու տարիների փորձը, մաղթում եմ նվիրվածություն ձեր աշխատանքին, ուժ ու աշխատանքային կորով՝ սոցիալական մարտահրավերներին դիմակայելու և դրանք հնարավորինս հեշտությամբ հաղթահարելու գործում: Համոզված եմ, որ դուք ձեր ակտիվ գործունեությամբ նպաստում եք մարզում առկա սոցիալական լարվածության նվազեցմանը՝ ձեր ցուցաբերած հոգատարությամբ, մարդկանց ցավերին ապրումակցելու և հոգսերը փարատելու ձեր կարողությամբ նեցուկ դառնալով հասարակության խոցելի խմբերին: Հարգելինե՛րս,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 15:11:09