Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում տեղի է ունեցել դրամաշնորհային ծրագրերի փակման արարողությունը

06.12.2019

 Վերջերս Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում տեղի ունեցավ <<Համայնքի ապագա առաջնորդներ>> (ղեկավար` Անի Գրիգորյան) և <<Համայնքը մենք ենք>> ( ղեկավար` Ալֆիկ Կիրակոսյան) դրամաշնորհային ծրագրերի փակման արարողությունը։
Դրամաշնորհային ծրագրերին մասնակցել են Գլաձոր, Գետափ, Վերնաշեն, Վայք, Մալիշկա և Եղեգնաձոր համայնքների 16-18 տարեկան 90 երիտասարդներ, ովքեր միջոցառման ժամանակ ստացան իրենց հավաստագրերը։
Երիտասարդներին ողջունեցին Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, Գետափ բնակավայրի վարչական ղեկավար Լևոն Սաֆարյանը, Համայնքների ֆինանսիստների միավորման փորձագետ Կարեն Հովհաննեսյանը, հեղինակ-կատարող Արման Վարդանյանը, Եղեգնաձոր համայնքի ավագանու անդամ Նարինե Գրիգորյանը, Գլաձոր խոշորացված համայնքի ավագանու անդամներ Քաջիկ Գասպարյանը և Արմեն Մարգարյանը։
Նշված դրամաշնորհային ծրագրերն իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող <<Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը>> ծրագրի շրջանակներում իրականացվող <<Տեղական ժողովրդավարության դպրոցի>> տարածքային դասընթացների ընթացքում։
Ծրագրերի նպատակն էր՝ նպաստել երիտասարդների կյանքի աշխուժացմանը, նրանց ներգրավելով համայնքի կառավարման և զարգացման գործընթացներում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38