Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալեց Արևաձոր ծրագրի ներկայացուցիչներին

04.12.2019

  Նոյեմբերի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց Վայոց ձորի մարզում իրականացվող Արևաձոր ծրագրի ներկայացուցիչների՝ Էնրիկո Բանկելլիի (ՊԻն ՍՊԸ-ի գործադիր տնօրեն և ծրագրի ղեկավար), Մասիմո Գաչիի (թիմի ղեկավար), Հասմիկ Բարսեղյանի (արևային էլեկտրակայանի կառավարման փորձագետ), Ծովինար Քոչարյանի (Բիզնեսի և զբոսաշրջության կառավարման փորձագետ), Պաոլո Տադեյի (Ինժեներ և Էներգետիկայի փորձագետ ՊԻն ՍՊԸ-ում) և Ալեքսան Ավագյանի (Տուրիզմի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար) հետ:
Հյուրերը մարզպետին ներկայացրին Վայոց ձորի մարզում իրենց կողմից իրականացվող <<Արևաձոր>> ծրագիրը:
ԱՐԵՎԱՁՈՐ կոչվող <<ՓՄՁ մրցունակության բարձրացում` կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն կիրառման միջոցով>> ծրագրի սկսվելիք նոր փուլի թիրախը Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի վարչական տարածքում գտնվող <<Հերհերի նոսր անտառներ>> արգելավայր և Արփայի Եղեգիս վտակի ակունքում գտնվող <<Եղեգնաձոր>> արգելավայր բնության հատուկ պահպանվող տարածքներն են:
Ծրագիրը նպատակ ունի խթանել մարզում զբաղվածությունը` զբոսաշրջության բնագավառում գործող ՓՄՁ-ների մրցունակությունը բարձրացնելով կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն կիրառման միջոցով:

Ծրագիրը կխթանի`
ա/ արդյունավետ էկոտուրիսական գործունեությունը,
բ/ էներգախնայողության կայուն փորձառությանը՝ հօգուտ բիզնեսի ( ծախսերի խնայողության առումով)
գ/ <<Կանաչ բիզնես>> և <<Կանաչ մարզ>> նախաձեռնություններին:
Ծրագիրը Վայոց ձորի մարզում կգործարկի 1000 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան:
Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունները ` նպաստելու արդյունավետ գործնական փորձին և զարգացնելու էկոտուրիզմի խթանման համար պետական մարմինների և մասնավոր հատվածի կայուն համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հետագա համագործակցության հեռանկարներին և մարզի զարգացման գործում իրականացվող ծրագրի ներգրավվածությանը վերաբերող հարցեր:
Ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ կրկին հանդիպելու՝ առաջ քաշված գաղափարները ծրագրային տեսքով քննարկելու և ընթացիկ ծրագրերի արդյունքներն ամփոփելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34