Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գլաձորի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի մասին

30.12.2019

2020 թվականի հունվարի 27-ին, ժամը՝ 11։00-ին, Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող ներքոնշյալ հողերի աճուրդ-վաճառք.
1) Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող բնակավայրերի նշանակության 0.0115 հա հասարակական կառուցապատման հողատարածք (կադաստրային ծածկագիր 10-015-0076-0045/՝ 1 լոտ, մեկնարկային գինը 118000) (մեկ հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 300%-ը։
2) Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1.13195 հա այլ հողատեսք (կադաստրային ծածկագիր 10-042-0174-0019)՝ 1 լոտ, մեկնարկային գինը 106200 (մեկ հարյուր վեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 150%-ը։
Աճուրդին մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է 2020 թվականի հունվարի 23-ին ժամը 18։00-ին։
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Գլաձորի համայնքապետարան:
Հասցեն` Գլաձոր համայնք, Գլաձոր բնակավայր, փողոց 33, շենք 41:
Հեռախոս` (+374281) 2-34-46։
Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-10 18:16:33