Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի կունենա Գլաձոր համայնքի ավագանու հերթական` 6-֊րդ նիստը 14.06.2019
Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 18:30-ին Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա Գլաձոր համայնքի ավագանու հերթական` 6-֊րդ նիստը:

ՀՀ Վայոց ձորի մարզում համապետական շաբաթօրյակի աշխատանքների մեկնարկը տրված է 08.06.2019
Առավոտյան ժամը 10.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներն սկսել են մարզպետարանի շենքի բակի սանմաքրման և հարակից այգու ու շրջակայքի բարեկարգման աշխատանքները:

Վայոց ձորի մարզ. Համապետական շաբաթօրյակի վերաբերյալ տվյալները հունիսի 8-ի ժամը 12.00 դրությամբ 08.06.2019
Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին Վայոց ձորի մարզում ներգրավված են բոլոր համայնքները, մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ժամը 12.00-ի դրությամբ շաբաթօրյակի աշխատանքներում ներգրաված են՝ 60 միավոր տեխնիկա, շուրջ 1390 ձեռքի գործիքներ և 3415 մասնակից: Լրացուցիչ տեղեկությունների համար գործում է (+374281) 2-30-61 հեռախոսահամարը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է մարզի սահմանապահ Խաչիկ գյուղ: Մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը և ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյան մասնակցել են համապետական շաբաթօրյակի շրջականում գյուղում իրականացվող սան-մաքրման աշխատանքներին:

Վայոց ձորի մարզ. Համապետական շաբաթօրյակի վերաբերյալ տվյալները հունիսի 8-ի ժամը 13.00 դրությամբ 08.06.2019
Համապետական շաբաթօրյակի աշխատանքներում Վայոց ձորի մարզում ժամը 13.00-ի դրությամբ ներգրաված են՝ 24 միավոր տեխնիկա, շուրջ 758 ձեռքի գործիքներ և 2210 մասնակից: Հիշեցնենք, որ այսօր համապետական շաբաթօրյակի ընթացքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների հետ, զանգահարելով (+374281)2-30-61 հեռախոսահամարին:

Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմված 2020-2022 թվականների ՄԺԾԾ-ի (միջնաժամկետ ծախսերի ծրագիր), ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկում: Քննարկմանը ներկա էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը և մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության խորհրդական Նարեկ Մարտիրոսյանը և քաղհասարակության ներկայացուցիչներ: ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմված 2020-2022 թվականների ՄԺԾԾ-ի (միջնաժամկետ ծախսերի ծրագիր) մասին հաղորդումով հանդես եկավ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը: Շ. Վարդանյանը