Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Վայոց ձորի մարզի տարածքով անցնող կմ126.1 - կմ 137.5 հատվածը

17.12.2019

 ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքով անցնող Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորգման նպատակով՝ 2019 թվականին, ՀՀ պետական բյուջեի միջոցներով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ, իրականացվել են Մ2-Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126.1 - կմ 131.5 հատվածի (5.4 կմ)  հիմնանորոգման աշխատանքները, որի պայմանագրային արժեքը կազմել է 529,7 մլն. դրամ:
Աշխատանքներն իրականացրել է Վայքի ՃՇՇ ՓԲԸ-ն: Հիմնանորոգված ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները սկսվել և ավարտվել են պայմանագրով նախատեսված ժամկետներում ՝ 2019 թվականի հուլիսի 12-ից մինչև դեկտեմբերի 1-ը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-10 18:16:33