Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2019 թվականի ձմեռային զորակոչը

18.12.2019

  Այսօր Վայոց ձորում կայացավ 2019 թվականի ձմեռային զորակոչի առաջին հավաքը: Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ազգային բանակ մեկնող զորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների և համայնքների ղեկավարներ, Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ, Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՊՆ և ԶՈւ զինվորականներ, զորակոչիկների հարազատներ:
Զորակոչիկներին և նրանց ծնողներին ողջունեց մարզպետ Արարատ Գրիգորյանը: Արարատ Գրիգորյանն իր խոսքում նշեց՝ Մեծ պատիվ ու հպարտություն է հայրենիքին ծառայելը, երկրի սահմանների և սեփական օջախների խաղաղությունն ապահովելը:
Մարզպետը բարի ճանապարհ, անվտանգ ծառայություն և բանակային խաղաղ կյանք մաղթեց վայոցձորցի նորակոչիկներին և հույս հայտնեց, որ ծառայության ավարտից հետո, նրանց՝ արդեն որպես հայրենիքի առջև իրենց պարտքը լավագույնս կատարած զինվորների, նույն սիրով ու հպարտությամբ կընդունեն Վայոց ձորում, ուր իրենց սպասում են սիրասուն ծնողները, հարազատներն ու ընկերները:
Օրհնության կարգ կատարեց և զորակոչիկներին բարի ճանապարհ մաղթեց Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Նորակոչիկներին բարի ճանապարհ մաղթեց նաև մարզային զինկոմիսար Արմեն Հովսեփյանը:
Բոլոր նորակոչիկները խաչեր նվիր ստացան: Այնուհետ հայրենասիրական երգերի հնչյունների ներքո, նորակոչիկները հրաժեշտ տվեցին իրենց հարազատներին և ուղևորվեցին դեպի հանրապետական հավաքակայան:
Բարի ճանապարհ մեր նորակոչիկներին, խաղաղ երեկոներ և լուսառատ արշալույսեր` Հայոց հաղթանակած բանակին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-10 18:16:33