Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց <<Մարզի զարգացումը` քո համայնքից>> խորագրով եռօրյա հանդիպում-քննարկումը

16.12.2019

ՀՀ Վայոց ձորի մարզում ավարտվեց <<Մարզի զարգացումը` քո համայնքից>> խորագրով եռօրյա հանդիպում-քննարկումը:
Այն ամփոփվեց hամայնքապետերի և համայնքապետարանի աշխատակիցների ձեռք բերված ինֆորմացիայի և գիտելիքների արդյունքում ձևավորված առաջարկներով:
Առաջ քաշվեցին միջհամայնքային համագործակցությունների տարբեր ձևաչափեր, որոնք մոտ ապագայում կյանքի կկոչվեն:
Համայնքապետարանների զարգացման ծրագրերի պատասխանատուները ներկայացրեցին իրենց համայնքները և համայնքների զբոսաշրջային գրավչությունը, ոլորտում առկա խնդիրները և  գործող զբոսաշրջային ենթակառուցվածքները:
Քննարկումների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ երեք օրերի ընթացքում բարձրաձայնված հարցերի, խնդիրների և առաջարկների համակարգման և մշակման համար ձևավորել աշխատանքային խմբեր, որոնց կազմում կընդգրկվեն համայնքապետեր, մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցներ:  Աշխատանքային խմբերի միջոցով  գտնել  ներհամայնքային և միջհամայնքային  խնդիրների լուծումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53