Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ

26.03.2020

  Մարտի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականները, օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության սկզբում մարզպետ Արարատ Գրիգորյանը կրկին բոլորի ուշադրությունը հրավիրեց նոր կորոնավիրուսի հավանական տարածումը կանխելուն ուղղված մարզի տարածքում իրականացվող գործընթացին, մարզպետարանում իրականացվելիք կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ կազմակերպմանը և հիգիենայի կանոնների խստիվ պահպանմանը:
Այնուհետև Արարատ Գրիգորյանը խոսեց աշխատանքային կարգապահության և աշխատանքների կատարման պատասխանատվության մասին: Մարզպետը դժգոհություն հայտնեց գրություններում տեղ գտած թերությունների վերաբերյալ, շեշտադրեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության ոչ բավարար աշխատանքը:
Արարատ Գրիգորյանը հանձնարարեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, զբաղվել մարզի տարածքում գարնանացանի նախապատրաստական աշխատանքներով, առանձնապես՝ սերմացու և պարարտանյութեր ձեռք բերելու գործընթացով: Վարչության պետը ներկայացրեց անասնապահության ոլորտում ծագած խնդիրները, որոնք առկա են 100 և ավելի գլխաքանակ կենդանիներ բուծող ֆերմերիների մոտ: Հարցի վերաբերյալ մարզպետը հանձնարարեց վարչության պետին՝ խորհրդակցել ֆերմերների հետ և փորձել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնել:
Արարատ Գրիգորյանը նշեց, որ անհրաժեշտ է, որպեսզի ընդունվելիք նոր օրենքների կամ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից առաջարկություններ արվեն: Նա կարևորեց օրենքներում կամ օրենսդրական նախաձեռնություններում տեղ գտած նոր դրույթների և ձևակերպումների տեղայնացման խնդիրը, որը նկատվում է միայն օրենքի կիրառման ընթացքում, քանզի ընդունման գործընթացում խորը չի ուսումնասիրվում տեղային կառույցերի կողմից:
Քննարկվեց նաև ճանապարհաշինության և հողօգտագործման խնդիրներին վերաբերող հարցեր:
Մարզպետը հանձնարարություն տվեց ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին՝ մանրակրկիտ ուսումնասիրել բաժնի շահառուների իրավունքների պաշտպանության համար վարվող յուրաքանչյուր դեպք, իրականացնել բժշկա-հոգեբանական, իրավաբանական աջակցություն՝ առաջացած խնդիրները լուծելու նպատակով:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք, առավել արդյունավետություն՝ նոր կորոնավիրուսի տարածումը մարզի տարածք կանխարգելելու աշխատանքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40