Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

16.04.2020

  Ս/թ ապրիլի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հանդիպում-քննարկում՝ վայրի կենդանիների կողմից Վայոց ձորի ազգաբնակչությանը հասցված վնասի փոխհատուցման և վնասները կանխելու նպատակով նախականխիչ միջոցառումներ իրականացնելու թեմայով: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները, մարզի համայնքների ղեկավարները, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային վարչության, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, <Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի>, <Արփա բնապահպանական լանդշավտի>, <Բնության համաշխարհային հիմնադրամի> Հայաստանյան մասնաճյուղի, <<Բեզոար>> բնապահպանական հիմնադրամի ներկայացուցիչները:
Քննարկման ընթացքում <Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի>,  <Արփա> բնապահպանական լանդշավտի, <Բնության համաշխարհային հիմնադրամի> Հայաստանյան մասնաճյուղի, <Բեզոար> բնապահպանական հիմնադրամի ներկայացուցիչներին առաջարկվեց իրենց տարեկան բյուջեից ֆինանսական միջոցներ հատկացնել վայրի կենդանիների կողմից բնակչությանը հասցված վնասները փոխհատուցելու համար:
Որպես հեռանկարային լուծում համայնքների ղեկավարների կողմից առաջարկվեց արջերի և վայրի այլ կենդանիների հնարավոր մուտքը կանխելու համար բնակավայրերի շուրջը խիտ անտառաշերտ ստեղծել:
Քննարկվող խնդրի հրատապությամբ և բնակչության կյանքի համար արջերի և վայրի այլ կենդանիների հարձակման վտանգավորությամբ պայմանավորված, որոշվեց դիմել ՀՀ շրջական միջավայրի նախարարին առաջարկություններով, որոնց կիրառումը կարող է կանխել վայրի կենդանիների մուտքը բնակավայրեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:02:02