Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օժանդակություն Եղեգնաձորի բժշկական կենտրոնին

17.04.2020

  Ապրիլի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը համագործակցաբար ցուցաբերեցին հերթական օժանդակությունը, որն ուղղված է Վայոց ձորի մարզում կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն:
Եղեգնաձորի ԲԿ-ի 23 աշխատակիցների տրամադրվեց առաջին անհրաժեշտության սննդի փաթեթներ:  Բուժաշխատողների ընտրությունը կատարվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության  ու  ԲԿ-ի տնօրինության հետ համագործակցությամբ:
Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նույն օրը Վայոց ձորի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությամբ, Նորավանքի ուխտի օրվա միջոցառումների շրջանակում, բժշկական կենտրոնին նաև այլ նվերներ են տրամադրվել՝ ԲԿ-ի բոլոր հիվանդասենյակների համար՝ մեկակական սրբապատկեր, որպեսզի այսուհետ ԲԿ-ում բուժում ստացող հիվանդները մշտապես զգան Հայ Եկեղեցու հոգևոր ներկայությունը և բուժում ստացող յուրաքանչյուր հիվանդին՝ մեկ հատ Աստվածաշունչ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53