Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզի 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող կարիքավոր 152 ընտանիքների տրամադրվեց սննդամթերքի փաթեթներ

15.04.2020

   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Վայոց ձորի թեմի միջոցով, համագործակցելով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզի 8 համայնքների (6-ը՝ խոշորացված) հետ, մարզի 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող կարիքավոր 152 ընտանիքների տրամադրեց սննդամթերքի 40 կգ-անոց փաթեթներ: Փաթեթներում հիմնականում չփչացող և առաջնային անհրաժեշտության մթերք է ներառնված:
     

   Մարդասիրական օգնության բաշխումը համակարգվել է Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանի և համայնքների ղեկավարների համագործակցությամբ:
   

Մարզի կարիքավոր 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 152 ընտանիքներին սննդի փաթեթի տրամադրումը Վայոց ձորի մարզում կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված միջոցառումների շրջանակում իրականացված հերթական թիրախային օժանդակությունն է:
   

   Շնորհակալություն ենք հայտնում Մայր Աթոռին և Վայոց ձորի թեմին՝ ցուցաբերվող շարունակական օժանդակության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03