Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ 10.11.2024
Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգը դառնում է 28 տարեկան . նոյեմբերի 10-ը մեր պետության մասնագիտական օրերի տոնացույցում ամրագրված է որպես ՏԻՄ ոլորտի աշխատակիցների մասնագիտական օր: Այս առիթով շնորհավորում եմ ՏԻՄ ոլորտի բոլոր աշխատակիցներին, նաև նրանց, ովքեր տարբեր ժամանակներում իրենց ներդրումն են ունեցել կառավարման այս օղակի կայացման և առաջընթացի գործում, և այն պետական կառույցների ներկայացուցիչներին, ովքեր իրենց աշխատանքով աջակցում և համակարգում են ՏԻՄ բնագավառի աշխատանքը: Միանշանակ կարելի է արձանագրել , որ այս տարիներին ՏԻՄ համակարգն անցել է բարդ ճանապարհ, կայացել է, ձեռք բերել հանրության վստահությունն ու արդարացրել նրա ակնկալիքները:

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2024թ.–ի նոյեմբերի 25-ին, ժամը` 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի մրցույթ: Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Աճուրդն անցկացվելու է դասական եղանակով` մեկնարկային գնի 5 % բարձրացմամբ: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթող:

Իրազեկման հանդիպում Մալիշկայում 04.11.2024
ԼՂ բռնի տեղահանված և Վայոց ձորի մարզում բնակվող անձանց իրազեկման աշխատանքների շրջանակներում հերթական հանդիպումը նոյեմբերի 1-ին Եղեգնաձորի համայնքի Մալիշկա բնակավայրում էր։ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Բաբայանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը և Եղեգնաձորի համայնքապետարանի առաջատար մասնագետ Մարիամ Սայադյանը մեր հայրենակիցներին տեղեկացրեցին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր՝ հաշվի առնելով ԼՂ հայրենակիցների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումները։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ 04.11.2024
Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առիթով: Սոցիալական ոլորտի աշխատանքը պահանջում է աշխատակցի մասնագիտական գիտելիքների և հմտությունների, մարդկային բարձր հատկանիշների և արժեքների համատեղում։ Եվ այս պարագայում ունենում ենք ցանկալի արդյունք և ձեռքբերում։ Հասարակության կյանքի որակը բարելավելուն, տարբեր խոցելի խմբերին աջակցելուն, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց հուսադրելուն և հոգսերին ապրումակցելուն ուղղված ձեր անմնացորդ ջանքերն արժանի են բարձր գնահատանքի և հարգանքի։

Մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Վայոց ձորի մարզում բնակվող ընտանիքներին 01.11.2024
Հոկտեմբերի 29-30-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին բաշխվել է մարդասիրական օգնություն։ Գործընթացը կազմակերպվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության համակարգմամբ և Եղեգնաձորի համայնքապետարանի սոցիալական աշխատողների օժանդակությամբ։ Ընդգրկվել են նաև կամավորներ։ Մարդասիրական օգնության բաշխման աշխատանքներին Եղեգնաձորում հետևել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը։ Ձմռան սեզոնին ընդառաջ՝ տրամադրվել է հիմնականում տաք հագուստ, ինչպես նաև հիգիենայի պարագաներ։

Վայոց ձորի մարզում 2024թ․ հոկտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն 01.11.2024
ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունում՝ >-ում, հոկտեմբեր ամսին գրանցվել է 10 ծնունդ, որից՝ 3 տղա, 7 աղջիկ։ Կատարվել է 4 կեսարյան հատում։