Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկում

Իրազեկում 26.09.2023

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության միջոցառումների պլան-ժամանակացույցի՝ սույն թվականի սեպտեմբերի 28-ին Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում և սեպտեմբերի 29-ին Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի միջնակարգ դպրոցում նախատեսված «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժությունները հետաձգվում են անորոշ ժամանակով։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի  ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ 21.09.2023

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության 32-րդ տարեդարձը. 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը, հանրաքվեում > ասելով անկախությանը, վերստին արտահայտեց անկախ և ազատ ապրելու իր նվիրական երազանքը և միասնական կամքը: Անկախության >-ն մեծ պատասխանատվություն ու սահմանագիծ էր մեր ժողովրդի համար, ով կարողացավ արժանապատվորեն հաղթահարել խոչընդոտները և կերտել պետականություն:

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 20.09.2023

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականին սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Խնձորուտի միջնակարգ դպրոցում տեղադրվել է արևային կայան

Խնձորուտի միջնակարգ դպրոցում տեղադրվել է արևային կայան 20.09.2023

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը և Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը Խնձորուտ բնակավայրի միջնակարգ դպրոցում մասնակցեցին արևային կայանի տեղադրման աշխատանքների ավարտն ազդարարող > խորագրով միջոցառմանը։

Տեղի կունենա Եղեգիս համայնքի  ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ նիստը 19.09.2023

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Եղեգնաձոր համայնքում տեղի կունենա ավագանու հերթական նիստը

Եղեգնաձոր համայնքում տեղի կունենա ավագանու հերթական նիստը 18.09.2023

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 18։00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մշակույթի տան կոնֆերանս դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53