Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

   Հանդիպումներ անասնապահությամբ զբաղվող գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ ունեցող գյուղացիների հետ

Հանդիպումներ անասնապահությամբ զբաղվող գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ ունեցող գյուղացիների հետ 31.08.2023

ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցներից և ոլորտի այլ պատասխանատուներից կազմված աշխատանքային խումբը, համաձայն ժամանակացույցի, հանդիպումներ է կազմակերպել Վայք, Արենի, Եղեգնաձոր համայնքների գրեթե բոլոր բնակավայրերի՝ անասնապահությամբ զբաղվող գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ ունեցող գյուղացիների հետ։ Հանդիպումների նպատակն է մեկ անգամ ևս գյուղացիների շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը պետության կողմից իրականացվող գյուղաջակցության ծրագրերի , մասնավորապես Փոքր և միջին > անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման , դրանց տեխնոլոգիական ապահովման ծրագրերի իրագործման և հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև ծրագրից օգտվել ցանկացողներին ցուցաբերել մասնագիտական աջակցություն։

   Ջերմուկ բնակավայրը  ևս անվտանգ է և մաքուր չպայթած զինամթերքից

Ջերմուկ բնակավայրը ևս անվտանգ է և մաքուր չպայթած զինամթերքից 28.08.2023

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրում տեղի ունեցավ 2022թ․ սեպտեմբերյան հրետակոծությունից հետո չպայթած զինամթերքով աղտոտվածությունից մաքրված 126 795 մ2 մակերեսով տարածքի հանձնման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի /«ՀԱՓԿ»/ տնօրեն Վաղինակ Սարգսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, ՀՀ Վայոց ձորի Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում անցկացվեց դպրոցների և մանկապարտեզների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում անցկացվեց դպրոցների և մանկապարտեզների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 25.08.2023

Օգոստոսի 25-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում անցկացրեց օգոստոսյան խորհրդակցություն 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ , որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, դպրոցների տնօրեններ, կրթության ոլորտի պատասխանատուներ և ներկայացուցիչներ։

Իրազեկում

Իրազեկում 24.08.2023

Օգոստոսի 25-ին` ժամը 11:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Խնդրում ենք չանհանգստանալ։

   Վայոց ձորի մարզ է այցելել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ  Աշխեն Շիրվանյանը

Վայոց ձորի մարզ է այցելել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը 21.08.2023

Օգոստոսի 19-ին Վայոց ձորի մարզ է այցելել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը՝ տեղում շահագրգիռ կողմերի հետ քննարկելու գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերի հնարավորությունները, մարզում դրանց իրականացման ընթացքը և արդյունքները։ Մասնավորապես շեշտը դրվեց փոքր և միջին > անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծրագրի վրա․ այն մարզում արձանագրել է հաջողություններ՝ տարբեր համայնքներում 6-ն արդեն գործում է, 3-ն ընթացքի մեջ է, պլանավորվում է ևս 7 անասնագոմ կառուցել առաջիկայում։

                                      Ելփին բնակավայրում  նշվեց գյուղի օրը

Ելփին բնակավայրում նշվեց գյուղի օրը 21.08.2023

Օգոստոսի 20-ին Արենի Համայնքի Ելփին բնակավայրում նշվեց գյուղի օրը, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, համայնքի բնակիչներ, հյուրեր։ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի նախաձեռնությամբ օգոստոսի 20-ի մոտակա կիրակի օրը նշվում է որպես Ելփին բնակավայրի օր։ Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց դեպի Դիդիվան ուխտագնացությամբ, այնուհետև բնակավայրի մշակույթի տան հարակից տարածքում գեղեցիկ կատարումներով տոնական տրամադրությունն ապահովեցին տեղի մշակութային խմբերը։ Տեղում կազմակերպվեց հյուրասիրություն, և ներկաներին բաժանվեց մատաղ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 11:06:46