Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը  Գիտելիքի և դպրության օրվա առիթով

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առիթով 01.09.2023

Սիրելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ, կրթության ոլորտի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Գրքի, գիտելիքի, դպրության հանդեպ հայ ժողովրդի խորին ակնածանքն ու բացառիկ նվիրումը եղել և մնում են ազգային նկարագրի ուրույն դրսևորումներից մեկը։ Հարափոփոխ ժամանակներում վերարժևորվել են կրթության և գիտելիքի նկատմամբ պատկերացումները, բայց մի բան մնացել է անվիճելի և աներկբա. հայն իր ասելիքն աշխարհին ասել և ասելու է կրթության, գիտելիքի, իմաստնության լեզվով, ու գիտելիքն ու մարդկային ներուժն են լինելու մարտահրավերներին դիմագրավելու զորեղ միջոցները, ազգային տեսակն ու արժեհամակարգը պահելու ամուր կռվանները:

Մեկնարկեց նոր ուսումնական տարին

Մեկնարկեց նոր ուսումնական տարին 01.09.2023

Այսօր Վայոց ձորի մարզի ուսումնական հաստատություններում մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Բազմաթիվ երեխաներ առաջին անգամ ոտք դրեցին կրթության դարբնոց, հարյուրավոր աշակերտներ կշարունակեն դպրության ճանապարհը, իսկ շատ դեռահասներ էլ կսկսեն մասնագիտություն ստանալու բարդ, բայց և պատասխանատու ուղին։ Վայոց ձորից շուրջ 167 դիմորդ հանրապետության տարբեր բուհերում համալրել է ուսանողների շարքերը։ Այս ուսումնական տարում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքն իր հյուրընկալ դռները բացեց աշակերտների առջև։

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքն իր դռները բացեց աշակերտների առջև

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքն իր դռները բացեց աշակերտների առջև 01.09.2023

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ S. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչները ներկա են գտնվել Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Գիտելիքի և դպրության տոնի առթիվ՝ Արարատ Գրիգորյանը կարևորեց պետության ջանքերը կրթության ոլորտի բարեփոխումների, այդ թվում նաև դպրոցաշինության ուղղությամբ, և հույս հայտնեց, որ հարմարավետ և գեղեցիկ պայմանները նոր խթան կդառնան մանկավարժների համար՝ շարունակելու սերունդ կրթելու իրենց բարձր առաքելությունը։

  Արենիի համայնքապետարանը հայտարարում է  համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի համար աճուրդ-վաճառք և վարձակալության մրցույթ

Արենիի համայնքապետարանը հայտարարում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի համար աճուրդ-վաճառք և վարձակալության մրցույթ 31.08.2023

Արենիի համայնքապետարանը 2023թ․ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10։00-ին, հրավիրում է Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող , համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի համար աճուրդ-վաճառքի, իսկ Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող , համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի համար՝ վարձակալության մրցույթի։ Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/ :

   Հանդիպումներ անասնապահությամբ զբաղվող գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ ունեցող գյուղացիների հետ

Հանդիպումներ անասնապահությամբ զբաղվող գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ ունեցող գյուղացիների հետ 31.08.2023

ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցներից և ոլորտի այլ պատասխանատուներից կազմված աշխատանքային խումբը, համաձայն ժամանակացույցի, հանդիպումներ է կազմակերպել Վայք, Արենի, Եղեգնաձոր համայնքների գրեթե բոլոր բնակավայրերի՝ անասնապահությամբ զբաղվող գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ ունեցող գյուղացիների հետ։ Հանդիպումների նպատակն է մեկ անգամ ևս գյուղացիների շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը պետության կողմից իրականացվող գյուղաջակցության ծրագրերի , մասնավորապես Փոքր և միջին > անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման , դրանց տեխնոլոգիական ապահովման ծրագրերի իրագործման և հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև ծրագրից օգտվել ցանկացողներին ցուցաբերել մասնագիտական աջակցություն։

   Ջերմուկ բնակավայրը  ևս անվտանգ է և մաքուր չպայթած զինամթերքից

Ջերմուկ բնակավայրը ևս անվտանգ է և մաքուր չպայթած զինամթերքից 28.08.2023

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրում տեղի ունեցավ 2022թ․ սեպտեմբերյան հրետակոծությունից հետո չպայթած զինամթերքով աղտոտվածությունից մաքրված 126 795 մ2 մակերեսով տարածքի հանձնման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի /«ՀԱՓԿ»/ տնօրեն Վաղինակ Սարգսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, ՀՀ Վայոց ձորի Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38