Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայտնի են «Բասկետբոլի դպրոցականների լիգա» մարզական խաղերի մարզային փուլի խաղերի հաղթող թիմերը 20.03.2026
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ կազմակերպվեցին ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Բասկետբոլի դպրոցականների լիգա» մարզական խաղերի մարզային փուլի խաղերը։ 5-6-րդ դասարանների աշակերտների տարիքային խմբում հաղթող ճանաչվեցին՝ 1-ին տեղ- Արենիի միջնակարգ դպրոց 2-րդ տեղ - Ջերմուկի կրթահամալիր 3-րդ տեղ- Վայքի հիմնական դպրոց
Այսօր Ջերմուկ քաղաքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վայոց ձորի մարզի զարգացման առաջնահերթ ուղղությունները, մասնավորապես՝ ենթակառուցվածքների բարելավումը, զբոսաշրջության խթանումը, ներդրումային միջավայրի զարգացումը և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը։

Ավարտվեց « ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի Եղեգնաձորի տարածաշրջանի մրցաշարը 13.03.2026
Ավարտվեց « ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի Եղեգնաձորի տարածաշրջանի մրցաշարը: Հաղթողներ ճանաչվեցին և մարզային փուլի ուղեգիր նվաճեցին 5-9-րդ դասարանցիների տարիքային խմբում 1-ին տեղ – Չիվայի միջնակարգ դպրոց 2-րդ տեղ – Եղեգնաձորի Հովհ․ Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց 3-րդ տեղ – Եղեգնաձորի վարժարան 10-12 –րդ դասարանցիների տարիքային խմբում 1-ին տեղ – Եղեգնաձորի վարժարան 2-րդ տեղ – Չիվայի միջնակարգ դպրոց 3-րդ տեղ - Արենիի միջնակարգ դպրոց
Ամփոփվեցին ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Բասկետբոլի դպրոցականների լիգա» մարզական խաղերի՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածաշրջանային փուլերը։ Հաղթողներ ճանաչվեցին՝ Եղեգնաձորի տարածաշրջանում 5-6-րդ դասարաններ –Արենիի միջնակարգ դպրոց 7-9-րդ դասարաններ -Արփիի միջնակարգ դպրոց Վայքի տարածաշրջանում 5-6-րդ դասարաններ –Վայքի հիմնական դպրոց 7-9-դ դասարաններ – Ազատեկի միջնակարգ դպրոց

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ 08.03.2026
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Տոնը հիանալի առիթ է մեկ անգամ ևս գնահատելու և վերարժևորելու ձեր անփոխարինելի դերն ու առաքելությունը մեր կյանքում, երախտագիտության խոսքեր ասելու ձեզ: Հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ներգրավված լինելով՝ ձեր նվիրված և ամենօրյա ստեղծարար աշխատանքի շնորհիվ նպաստում եք մեր պետության հզորացմանը , կայուն զարգացմանը և ներդաշնակ հասարակության ձևավորմանը:

Եղեգնաձորի համայնքապետարանը կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ – վաճառք 04.03.2026
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը 2026 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 12։00-ին, համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ – վաճառք։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։ Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/ :


