Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հյուրընկալել է մարզի համայնքների ղեկավարներին

11.11.2025

  Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հյուրընկալել է մարզի համայնքների ղեկավարներին։
Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության պետ Վարդան Հովհաննիսյանը։
   Մարզպետը շնորհավորել է համայնքների ղեկավարներին, նշել, որ քաջատեղյակ է այն մեծ պատասխանատվության, անելիքների այն հսկայական ծավալի մասին, որը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա, և միաժամանակ վստահ է, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները բարձր պատասխանատվությամբ, պատշաճ մակարդակով, թափանցիկ և հաշվետվողական գործելակերպով իրականացնում են գործառույթները, նպաստում ՏԻՄ-բնակիչ կապի ամրապնդմանը, ընդլայնում հանրային վստահությունը։
   Մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության պետ Վարդան Հովհաննիսյանը ևս շնորհակալություն է հայտնել համայնքների ղեկավարներին բազմակողմանի և արդյունավետ համագործակցության համար։
   Համայնքների ղեկավարները ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի կողմից արժանացել են շնորհակալագրի՝ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու, մարզպետի աշխատակազմ-համայնք կապի ամրապնդման գործում արդյունավետ ջանքեր ներդնելու, համայնքի զարգացմանն ու առաջընթացին միտված համայնքաշեն նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-13 12:57:45