Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

   Աշխատանքային հանդիպում Գոմք բնակավայրում

Աշխատանքային հանդիպում Գոմք բնակավայրում 22.11.2024

Նոյեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի հետ այցելեց Գոմք բնակավայր՝ մի շարք խնդիրներ տեղում դիտարկելու, բնակիչների հետ հանդիպելու և նրանց հետ մտահոգող հարցերը քննարկելու նպատակով։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները խոսել են առողջապահական և սոցիալական ոլորտի փոփոխությունների, գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերի, սուբվենցիոն և այլ ծրագրերի շրջանակներում բնակավայրում կատարված և կատարվելիք աշխատանքների մասին։

Նվաճումներ <<Սպարտակիադա>> մարզական միջոցառման բազկամարտ մարզաձևի եզրափակիչ մրցույթում

Նվաճումներ <<Սպարտակիադա>> մարզական միջոցառման բազկամարտ մարզաձևի եզրափակիչ մրցույթում 19.11.2024

Նոյեմբերի 18-ին Երևանում անցկացվեց > մարզական միջոցառման բազկամարտ մարզաձևի եզրափակիչ մրցույթը։ Յուրաքանչյուր մարզից եզրափակիչ փուլին մասնակցում էին 10 մարզիկ /6 տղա և 4 աղջիկ/ 10 քաշային կարգերում։ Աղջիկների մենապայքարում՝ 65 կգ քաշային կարգում, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի սան Գոհար Մելքոնյանը գրավեց 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի, գավաթի և ԿԳՄՍ նախարարության պատվոգրի։ 65+ քաշային կարգում Արինի միջնակարգ դպրոցի սան Մելինե Առաքելյանը ևս գրավեց 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի, գավաթի և ԿԳՄՍ նախարարության պատվոգրի։ Թող հաջողությունները և հաղթանակները լինեն շարունակական․․․

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու արտահերթ նիստը 19.11.2024

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Վայքի համայնքապետարանի շենքում տեղի կունենա Վայք համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը 19.11.2024

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը 18։30-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Իրազեկման հանդիպում Գետափ բնակավայրում

Իրազեկման հանդիպում Գետափ բնակավայրում 18.11.2024

Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը և Գետափ բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Մարգարյանը Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրում հանդիպել են ԼՂ բռնի տեղահանված անձանց հետ։ Նրանք մեր հայրենակիցներին մեկ անգամ ևս իրազեկել են բնակարանային ապահովման, այլ սոցիալական աջակցության ծրագրերի մասին, քննարկել նրանց հետ քաղաքացիության ձեռքբերմանը, զբաղվածության ծրագրերին, փաստաթղթային խնդիրներին, համայնքների ենթակառուցվածքներին և զբաղվածության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։

Ջերմուկի  համայնքապետարանի՝ համայնքի տարածքում  հողերի  օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի դասական  աճուրդով վաճառքի մասին

Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի դասական աճուրդով վաճառքի մասին 15.11.2024

Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցի 4-րդ փակուղու N 23/1 հասցեում գտնվող, 10-002-0029-0102 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության 48,5 քմ մակերեսով հողամասը բնակելի կառուցապատման նպատակով օտարելու համար հայտարարվում է դասական աճուրդ։ Հողամասի վաճառքի մեկնարկային գինը՝ 145000 (հարյուր քառասունհինգ հազար) դրամ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-13 17:25:10