Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ճամբարային հանգիստ երեխաների համար 10.07.2024
Այսօր Վայոց ձորի մարզից 9-ից մինչև 14 տարեկան 17 երեխա 1 մանկավարժի ուղեկցությամբ մեկնեց Հանքավանի > ճամբար՝ հանգստի։ Ծրագիրն իրականացվում է Հայ օգնության ֆոնդի Հայաստանյան մասնաճյուղի կողմից, նախապատրաստական աշխատանքները համակարգել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունը։ Ծրագրում ընդգրկվել են սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ, արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների երեխաներ։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հրավերով, 2024 թվականի հուլիսի 6-ին այցելել է Արենի համայնքի Խաչիկ բնակավայր և հանդիպել համայնքի շուրջ 30 աշակերտներին: Հանդիպումը տեղի է ունեցել Խաչիկ բնակավայրի մշակույթի տանը, որտեղ իրականացվում է մշակութային կրթության և կրթամշակութային ժամանցի հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված՝ «Արև է ելել» համայնքահեն կրթամշակութային ծրագիրը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
<<Վարդավառը Չիվայում>> 09.07.2024
Հուլիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը մասնակցել է Չիվայի երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված > գեղեցիկ տոնակատարությանը, որն ուղեկցվեց ազգային խաղերով, պարերով, երգերով, ավանդական ուտեստների հյուրասիրությամբ։ Միջոցառման հատուկ հյուրն էր Ռուդիկ Հարոյանի անվան > ավանդական երգի-պարի համույթը։ Մասնակից երիտասարդների համար տեղում կազմակերպվեց նաև ավանդական պարերի, երգերի, խաղերի ուսուցում։Միջոցառումն ավարտվեց տոնի գլխավոր արարողությամբ՝ միմյանց վրա ջուր ցանելով։
Վայոց ձորի մարզում 2024թ․ հունիս ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն 08.07.2024
ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունում՝ >-ում, հունիս ամսին գրանցվել է 9 ծնունդ, որից՝ 5 տղա, 4 աղջիկ։ Կատարվել է 2 կեսարյան հատում։
<<Դեպի Ջերմուկ 2>>-ը համախմբել էր հարյուրավոր երիտասարդների 08.07.2024
Հուլիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը ներկա է գտնվել > խորագրով միջմարզային ինքնատիպ միջոցառմանը։ Այն կազմակերպել էր Ջերմուկ համայնքի > ՀՈԱԿ-ի կազմում գործող Երիտասարդական կենտրոնը։ Միջոցառման նպատակն էր ամրապնդել միջհամայնքային և միջմարզային կապերը երիտասարդների հետ, տալ համայնքների զարգացման, հաջողությունների հասնելու մասին գիտելիքներ։
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2024
Սիրելի՛ հայրենակիցներ, հպարտորեն շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ:Միաժամանակ այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշների օրը՝ ավելի շեշտադրելով օրվա խորհուրդը և ընդգծելով մեր անսասան հարգանքը և հավատամքը մայր օրենքին և պետական խորհրդանիշներին: Նրանք բացարձակ արժեքներ են, որոնց հավուր պատշաճի արժևորելը և գնահատելը, մեր ընկալումներում և մեր երկրի ու հասարակության զարգացման տեսլականում դա աներկբայորեն ամրագրելը պետք է լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն ու պարտականությունը, սկզբունքն ու նշանաբանը: