Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Եղեգիս համայնքում բնակություն հաստատած անձանց հետ 30.09.2024
Սեպտեմբերի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը և առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը Եղեգիսի համայնքապետարանում հանդիպել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Եղեգիս համայնքում բնակություն հաստատած անձանց հետ։ Քննարկվել են տեղահանվածներին հուզող խնդիրները, տրվել են պարզաբանումներ պետական աջակցության ծրագրերի, բնակապահովման ծրագրին դիմելու առանձնահատկությունների վերաբերյալ։

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2024թ․ երրորդ նիստը 30.09.2024
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2024թ․ երրորդ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 27.09.2024
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Հարգանքի տուրք հայրենիքի պաշտպանների հիշատակին 27.09.2024
44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցի օրը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները Եղեգնաձորում ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի հերոսացած հայորդիների հիշատակը խորհրդանշող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանների հիշատակին։ Հավերժ փառք ու խոնարհում բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար անմահացած հերոսներին..․

Հանդիպում-քննարկում գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ 24.09.2024
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնացում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը, նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության բաժնի պետ Մերինե Աթոյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները, մարզի բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքների գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները, գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք, շահագրգիռ այլ կողմեր։

Խաչիկում անցկացվեց Գաթայի ավանդական փառատոնը 23.09.2024
Սեպտեմբերի 21-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցեցին Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում կազմակերպված Գաթայի ավանդական փառատոնին։ Փառատոնը կազմակերպվել է > բնապահպանական հիմնադրամի, > ընտանեկան հիմնադրամի և Արենիի համայնքապետարանի համատեղ ջանքներով։ Տոնի անբաժան մասն էին ժողովրդական երգն ու պարը, երաժշտական հրաշալի կատարումները, լարախաղացը, բերք ու բարիքով լի տաղավարները։ Օրվա զարդը, իհարկե, 4,40 մ տրամագծով գաթան էր /գրանցվեց Դյուցազնագրքում/, ամենասպասված պահերից՝ գաթայի օրհնության և կտրման արարողություն։