Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2013 թվականի թիվ 1 նիստը

11.03.2013

 Մարտի 13-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2013թվականի թիվ 1 նիստը, հետևյալ օրակարգով.

1. << Մարզի համայնքների համայնքային բյուջեներին 2013թ հունվար, փետրվար ամիսներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին>>
/Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգ. վարչության պետ Ռ. Հայրապետյան/
2. <<Գարնան գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքը մարզի համայնքներում>>
/Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բ. Մկրտչյան/
3. Հաղորդում <<ՀՀ կառավարության 2013թ փետրվարի N 130 որոշմամբ 4-րդ հրատապ ծրագրով մարզում նախատեսված աշխատանքների մասին>>
/Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա. Հովսեփյան/

Հայտարարություններ
1. <<ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության կողմից ընդունված իրավական ակտերի մասին>>
/Զեկուցող`  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ն. Մաղաքյան/
Մարզխորհրդի նիստին հրավիրված են՝ համայնքների ղեկավարներ, աշխատակազմերի քարտուղարներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածքային ծառայություն-ների տնօրեններ, մասնագետներ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հասցեն` Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5:
Նիստի սկիզբը` ժամը 11.00-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58