Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աջակցություն հողօգտագործողներին 04.10.2012
Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարությունը 2012թ. աշնանը մարզի հողօգտագործողներին մատչելի գներով տրամադրել է 202տ ազոտական պարապտանյութ /մեկ պարկը 6000 դրամ/, 423902լ դիզելային վառելանյութ /մեկ լիտրը՝ 350 դրամ/ և 71տ առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու /1կգ 160դրամ/: Ազոտական պարարտանյութը և դիզելային վառելանյութը մատակարարները համայնք են հասցնելու առանց փոխադրավարձի: Մարզին հատկացված ազոտական պարարտանյութի և աշնանացան ցորենի սերմացուի բաշխումը...

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 04.10.2012
Սիրելի ուսուցիչներ, Ամենաբարի ցանկություններով, հարգանքով ու սիրով շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Դարեր ի վեր սերունդներն ուսուցչի տոնին սիրով են սպասել, քանզի այն մի անգամ ևս հնարավորություն է ընձեռում բարձրաձայնելու Ձեր հանդեպ ունեցած երախտագիտության, գնահատումի ու սիրո խոսքեր, որովհետև հասարակաության զարգացման գործընթացում և անհատի ձևավորման գործում անգնահատելի է Ձեր ներդրումը: Ամուր պետականություն ունենալու համար պետք է ունենալ լավ...

Խորհրդակցություն նվիրված գինու փառատոնին 03.10.2012
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն, որի քննարկման թեման ս/թ հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում տեղի ունենալիք գինու փառատոնի և բերքի տոնի կազմակերպչական աշխատանքների հետ կապված խնդիրներն էին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները և <Արենիի փառատոն> հիմադրամի տնօրեն Նունե Մանուկյանը: Նույն օրը մարզպետ Էդգար Ղազարյանը և հիմադրամի տնօրեն Նունե Մանուկյանը եղան Արենի գյուղում և տեղում...

Խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետարանում 02.10.2012
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի գինեգործական ձեռնարկությունների ղեկավարները: Քննարկվելիք հիմնական թեման մարզում արտադրված խաղողի բերքի մթերման հետ կապված խնդիրներն էին:
Մեծարման երեկո` Եղեգնաձորում 02.10.2012
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի տան համերգային դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի երաժշտական կրթօջախի տնօրեն Ֆիլիպ Բալոյանի ծննդյան 60-րդ տարեդարձին նվիրված մեծարման երեկոն:
Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված հանդիսություն 02.10.2012
Հանդիսությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը և ներկայացրել Վայոց ձորի մարզում զբոսաշրջության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: