Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերաբացվեց Վայքի քաղաքային մշակույթի տան փոքր դահլիճը

18.03.2013


Մարտի 15-ին տեղի ունեցավ Քաունթերփարթի աջակցությամբ ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրով վերանորոգված և կահավորված Վայք քաղաքային մշակույթի տան փոքր դահլիճի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցներ,Վայքի և մարզի այլ գործընկեր համայնքների ղեկավարներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, համայնքի ավագանու և ՀԱԽ անդամներ, քաղաքի բնակիչներ, ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Քարել Հոֆսթրան, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Աշխատանքներն իրականացվել է Քաունթերփարթի Քաղաքացիական հասարակության և տեղեկան ինքնակառավարման աջակցության ծրագրով Վայք քաղաքի հետ համագործակցության շրջանակներում, նպատակ ունենալով` ակտիվացնել Վայքի մշակութային և հասարակական կյանքը, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած Վայքի արվեստի դպրոցը ծառայեցնել որպես քաղաքի մշակութային կենտրոն:
Շնորհակալության խոսք հնչեցրեց նաև արվեստի դպրոցի սան Էլյա Գասպարյանը:
Միջոցառումն ավարտվեց դասական երաժշտության համերգով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:48:01