Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն նվիրված գարնանային հնարավոր հեղեղումների վնասներից խուսափելու խնդիրներին

14.03.2013

Մարտի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր Խորհրդակցություն նվիրված գարնանային հնարավոր հեղեղումների վնասներից խուսափելու խնդիրներին:
Խորհրդակցությանը մասնակցում էր մարզպետի տեղկալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետը, Արփա գետի ափամերձ համայնքների, Եղեգնաձորի և Վայքի ՋՕԸ-ների, Հերհերի ու Կեչուտի ջրամբարների, <Սևան-Հրազդան Ջրառ> ՓԲԸ հարավային տեղամասի ղեկավարները:
Մարզպետը նշեց` ինչպես նախապես տեղեկացվել է` մարտի 15-17-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, իսկ 18-ին սպասվող անձրևի տեսքով տեղումները կարագացնեն բարձր ջերմաստիճանների արդյունքում կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքը, ինչի արդյունքում գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում: Իսկ մարզի բարձր լեռնային գոտում ձյան հաստ շերտի հալոցքից առաջացած վարարումներից հնարավոր է ջրածածկումներ լինեն Արփա գետի ափամերձ բնակավայրերի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում կամ ափին մոտակա բնակարաններում:
Քննարկվեց ջրամբարներում հալոցքային ջրերը առավել ամբարելու հնարավորությունները, նախապես ապահովելով ջրի հնարավոր ցածր մակարդակը:
Առաջարկվեց.
ա) Համապատասխան համայնքների ղեկավարներին` իրազեկել համայնքի բնակչությանը խնդրի վերաբերյալ և հորդորել զերծ մնալ նշված օրերին գետի ափամերձ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց և անասուններ արածեցնելուց:
բ) Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին` կազմել հերթապահության գրաֆիկ և համագործակցել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հետ, գարնանային հեղեղումներին շտապ արձագանքելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57