Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2013 թվականի թիվ 1 նիստը

13.03.2013


Մարտի 13-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2013թվականի թիվ 1 նիստը, որը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը:
Մարզխորհրդի նիստին մասնակցում էին համայնքների ղեկավարներ, աշխատակազմերի քարտուղարներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածքային ծառայությունների տնօրեններ, մասնագետներ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:
Նիստին ներկա էր նաև ՀՀ ՏԿՆ աշխատակազմի կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Սամվել Միքայելյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
1. <<Մարզի համայնքների համայնքային բյուջեներին 2013թ հունվար, փետրվար ամիսներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին>>
2. <<Գարնան գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքը մարզի համայնքներում>>
3. Հաղորդում <<ՀՀ կառավարության 2013թ փետրվարի N 130 որոշմամբ 4-րդ հրատապ ծրագրով մարզում նախատեսված աշխատանքների մասին>>
Առաջին հարցը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը: Ներկայացնելով 2013թ. հունվար, փետրվար ամիսների ընթացքում համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները` վարչության պետը նշեց այն համայնքները, որտեղ հավաքագրման մակարդակը կազմում է հարյուր և ավելի տոկոս, ինչպես նաև այն համայնքները, որոնք մարզի միջին մակարդակից ցածր ցուցանիշեր ունեն:
Մարզպետը կրկին նշեց, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերով է պայմանավորված հրատապ խնդիրների լուծման մարզային ծրագրերում համայնքների ընդգրկվելը, ինչպես նաև սեփական բյուջեի գումարներով համայնքային ենթակայության կառույցների պահպանման խնդիրների լուծումը: Նա հորդորեց համայնքների ղեկավարներին` ամենօրյա հսկողություն սահմանել եկամուտների հավաքագրման գործընթացին:
Մարզի համայնքներում գարնան գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքի մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը, ներկայացնելով գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքը, ինչպես նաև մարզի հողօգտագործողներին պետական աջակցության շրջանակում մատչելի գներով դիզելային վառելիքի, ազոտական պարարտանյութի և սերմացուի մատակարարման ընթացքը:
ՀՀ կառավարության 2013թ փետրվարի N 130 որոշմամբ 4-րդ հրատապ ծրագրով մարզում նախատեսված աշխատանքների մասին հաղորդումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը:
Հայտարարություններով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը` <<ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության կողմից ընդունված իրավական ակտերի մասին>> և ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորիկ Սիմոնյանը`<<ՀՀ կառավարության 2013թ. փետրվարի 14-ի N 134-Ն որոշման մասին>>:
Ներկայացված հարցերի շուրջ ծավալվեց քննարկումներ և ընդունվեց համապատասխան որոշումներ, որոնց ծանոթանալու համար կարող եք այցելել Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայք`(vdzor.gov.am) <Մարզպետարան> բաժնի <Մարզխորհրդի նիստեր և Արձանագրություններ> ենթաբաժին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53