Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Խորհրդակցություն դպրոցների տնօրենների հետ 29.04.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին վերջին շրջանում մի շարք հանրակրթական դպրոցներում անցկացված տեսչական ստուգումներին, ուսումնական գործընթացի ավարտական փուլին առնչվող և այլ հարցեր: Հատուկ անդրադարձ եղավ ավարտական վերջին դասի միջոցառման կազմակերպման հարցերին՝ բացառելու համար դրամահավքաության ցանկացած դեպք, ինչի մասին նախապես ահազանգել էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը:

Աշխատանքային այցելություն Գլաձոր և Գետափ համայնքներ 29.04.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն կատարեց ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Գետափ համայնքներ, որտեղ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվում են մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ: Կապիտալ հիմնանորոգումից հետո այդ երկու համայնքներում ստեղծվելու են լավագույն պայմանները մանկահասակ երեխաների ժամանցի և դաստիարակության...

Հիշատակի միջոցառումներ Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի կապակցությամբ 25.04.2013
2013 թվականի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, փոխմարզպետները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, հարյուրավոր վայոցձորցիներ քայլերթով անցնելով Եղեգնաձորի կենտրոնական փողոցներով բարձրացան հիշատակի բլուր` հարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:...

Ջահերով երթ Վայքում 25.04.2013
<<Վայքի երիտասարդական ակումբ>> հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր ջահերով երթ` նվիրված 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Երթի մասնակիցները քայլելով անցան Վայքի կենտրոնական փողոցով և հուշարձանի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը : Երթին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, հարյուրավոր երիտասարդներ, Վայք քաղաքի բնակիչներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության մեդալով 25.04.2013
2012 թվականի աշնանային զորակոչի ընթացքում կատարած հետևողական և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 22-ի թիվ 432 հրամանով ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանը պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի <<Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հ.Ք.Բաղրամյան>>-ի անվան մեդալով: Պետական պարգևը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետին հանձնել է ՀՀ պաշտպանության...

Դասախոսություն Երիտասարդ առաջնորդների դպրոցում 23.04.2013
2013թվականի ապրիլի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը դասախոսությամբ հանդես է եկել Երիտասարդ առաջնորդների դպրոցի ունկնդիրների առջև: Է.Ղազարյանը ներկայացրել է «Տեղական ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետություն. խնդիրներ և հեռանկարներ» թեման` պատասխանելով մասնակիցների հուզող տարաբնույթ հարցերին: