Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համակարգչային կենտրոնի բացում Մարտիրոս համայնքում

14.11.2013

 2013 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցեց Մարտիրոս համայնքի համակարգչային կենտրոնի բացման արարողությանը: Համակարգչային կենտրոնը հիմնվել է Մարտիրոսի երիտասարդական կենտրոնի տարածքում, որը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Համակարգչային կենտրոնը բացվեց «Օրանժ Արմենիա» ընկերության «Օրանժ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և իրականացվել «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից: Այն կոչված է սպասարկելու ոչ միայն Մարտիրոս համայնքի, այլև հարևան համայնքների բնակչությանը: Կենտրոնը հնարավորություն կտա համայնքների երիտասարդներին մատչելի պայմաններով օգտվել համակարգչային տեխնիկայից և ինտերնետից: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցում էին «Օրանժ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ` ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանցիս Գելիբտերի գլխավորությամբ: Համակարգչային կենտրոնի բացումից հետո Էդգար Ղազարյանը շրջեց Մարտիրոսի երիտասարդական կենտրոնի տարածքում, ծանոթացավ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի կողմից ֆինանսավորված «Պատանեկան արվեստի ակուբներ» ծրագրի շրջանակներում երիտասարդ նկարիչների ցուցահանդեսին և շախմատի մրցույթին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00