Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խաղողի վերջին բերքահավաքն Աղավնաձոր համայնքում

12.11.2013

 «Պրինինտի» ընկերության ներկայացուցիչները ընկերության համահիմնադիր Հովակիմ Սաղաթելյանի գլխավորությամբ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող ընկերությանը պատկանող խաղողի այգիներում կազմակերպել էին խաղողի ամփոփիչ բերքահավաք, որին ներկա էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Բերքահավաքի մասնակիցներն այն վերածել էին տոնի՝ երգերի և բարձր տրամադրության ուղեկցությամբ: Ընկերության սեփականատերերի հետ քննարկվեցին նաև Աղավնաձոր համայնքում խաղողագործության և գինեգործության, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման հեռանկարային հարցեր: Ընկերությունը մտադիր է առաջիկայում ընդլայնել խաղողի այգիները, զարգացնել Արենի տեսակի խաղողի հնագույն տեսակներ և կառուցել գինու արտադրության նոր գործարան: Ընկերությունը մտադրություններ ունի  հետաքրքիր գաղափարներ կիրառել նաև զբոսաշրջության, հատկապես գինու զբոսաշրջության ոլորտում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38