Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թատերական ներկայացում Եղեգնաձորում

11.11.2013

2013 թվականի նոյեմբերի 9-ին  Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրեց Ալ. Շիրվանզադեի <<Չար ոգի>> դրաման (թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյան): Գլխավոր դերերում հանդես էին գալիս  ՀՀ վաստակավոր արտիստներ Սուսաննա Բաղդասարյանը և Ռազմիկ Բադալյանը, ինչպես նաև դերասաններ Տիգրան Գաբոյանը և Դիանա  Մացոյանը: Ներկայացմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ  Սամվել Թարվերդյանն ու Մելսիկ Հարությունյանը,մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հարյուրավոր թատերասերներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38