Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարի երկրամասի պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզում 23.08.2013
Ս/թ օգոստոսի 20-22-ը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել էր Չեխիայի հանրապետության Կարլովի Վարի երկրամասի պատվիրակությունը, նահանգապետ Յոզեֆ Նովոտնի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նահանգապետարանի աշխատակցուհի Լիդիա Ստրասկան և Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկին: Ջերմուկի քաղաքապետարանում Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Կարլովի Վարի երկրամասի նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի մասնակցությամբ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկին ստորոգրեցին երկու քաղաքների միջև համագործակցության պայմանագիր:

<<Խաղողօրհնեքի>> կարգ՝ Նորավանքում 20.08.2013
Ս/թ օգոստոսի 18-ին Վայոց ձորի մարզի Նորավանքի եկեղեցում ՀՀ Վայոց ձորի մարզպետ էդգար Ղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին կամ ինչպես ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքին նվիրված միջոցառում: Եկեղեցու Նորավանք համալիրում տեղի ունեցավ պատարագ, Իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Վայոց ձորի թեմի Փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի ձեռամբ կատարվեց > կարգ և օրհնված խաղողը բաժանվեց միջոցառման մասնակիցներին: Այնուհետև տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն: Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր, մարզպետարանի պատոնատարներ, մարզի համայնքների ղեկավարներ, հարակից գյուղերի բնակիչներ և համալիր ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Արագածոտնի մարզում կազմակերպված 1713-րդ խաչադրման արարողությանը 20.08.2013
Ս/թ օգոստոսի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է ,,Ապարան,, հայրենակացական միության կողմից ՀՀ Արագածոտնի մարզում կազմակերպված 1713-րդ խաչադրման արարողությանը: Այն տեղի է ունեցել Արագածոտնի մարզում Երևան-Ապարան մայրուղու 33-րդ կիլոմետրի վրա գտնվող Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում: Մարզպետին ուղեկցել են մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և պաշտոնատար այլ անձիք: Միջոցառման ժամանակ կազմակերպվել է նաև վայոցձորյան հյուրասիրություն:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը օգոստոսի 16-ին այցելել է Ծաղկաձորում օգոստոսի 12- ին մեկնարկած ,,Բազե -2013,, համահայկական երիտասարդական հավաք և հանդիպել Վայոց ձորի մարզային թիմի անդամներին: Մարզպետը ծանոթացել է թիմի առօրյային, զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել հավաք ում նրանց ստացած տպավորություններով, ձեռք բերած հաջողություններով և հաստատած բարեկամական կապերով: Հանդիպման ժամանակ թիմի անդամները...

ՀՐԱԺԵՇՏԻ ԽԱՐՈՒՅԿ` ՆԵՐՇՆՉՎԱԾ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑՈՎ 15.08.2013
Վայոց ձոր մարզի Եղեգիսի կիրճի գողտրիկ անկյուններից մեկում ծվարած ՙՍիրանույշ՚ ճամբարում իրենց հանգիստն էին անցկացնում Վրաստանի հանրապետությունից և Հաաստանի տարբեր մարզերից ժամանած սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 60 երեխա, ովքեր այս ճամբարում հյուրընկալվել էին ՙՃանբարներ հանուն հարավային Կովկասի խաղաղության՚ ծրագրի շրջանակում: Այն փոխանակային ծրագիր է, որը գործում է 2006 թ-ից: Ավանդույթի համաձայն այս անգամ ևս ճամբարականների համար հետաքրքիր խաղերով, ազգային մշակույթի ուրախ...
Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 15.08.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում մոտ երկու տասնյակ հարցեր քննարկվեցին: Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը նախ հրավիրեց գնումների գործընթացի վրա` կարեւորելով ինչպես մարզպետարանների, այնպես էլ համայնքապետարանների կողմից սահմանված ընթացակարգերի պահպանումը: Նշվեց, որ կարող են առաջարկություններ ներկայացվել համայնքների մակարդակով առաջացող խնդիրները կարգավորելու, ընթացակարգերն առավել...


