Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ Արխանգելսկի և Նիժեգորոդի մարզերի ղեկավարների այցը՝ ՀՀ Վայոց ձորի մարզ

02.12.2013

  Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում ՀՀ Վայոց  ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել է  ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Արլովին, Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևին և նրանց ուղեկցող պատվիրակությունների անդամներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը  նոյեմբերի 30-ին Երևանի ,,Զվարթնոց,,օդակայանում  դիմավորեց հյուրերին և ուղեկցեց Վայոց ձորի մարզ՝  Ջերմուկ քաղաք: Ջերմուկ գնալու ճանապարհին մարզպետի ուղեկցությամբ  հյուրերը նախ այցելեցին Արենիի գինու գործարանի համտեսի սրահ և ծանոթացան գործարանում արտադրված գինու տեսականիներին: 

Այնուհետև հյուրերի պատվին ՀՀ Վայոց  ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից տրվեց պաշտոնական ընթրիք, որին մասնակցում էին հյուրընկալ նահանգապետները և նրանց ուղեկցող պատվիրակությունների անդամները, ՀՀ Վայոց ձորի մարզպետը, մարզային և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, գործարարներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:02:01