Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով 09.05.2013

Սիրելի հայրենակիցներ: Այսօր Հայաստանի Հանրապետությունում պետական տոն է. Հաղթանակի և խաղաղության տոն: Այն նշանավորվում է Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միության ժողովրդի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով և Արցախյան հերոսամարտի բեկումնային և կարևորագույն ռազմական հաջողությամբ՝ Շուշիի ազատագրմամբ: Պատահական չէ, որ այս օրը ձևակերպված է որպես Հաղթանակի և խաղաղության օր, քանզի խաղաղություն հնարավոր է հաստատել միայն հաղթանակի միջոցով, խաղաղությունն իմաստավորվում է միայն հաղթանակով: Այս օրով մեր ժողովրդի փառապանծ զավակները մեզ վերադարձրել են հաղթողի ոգին, հաղթանակի ուժն ու հրճվանքը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ 08.05.2013

Հարգելի ազատամարտիկներ Սրտանց շնորհավորում եմ Ձեզ տոնի կապակցությամբ: Այսօր` Շուշիի ազատագրման օրը, հայ ժողովուրդը տոնում է Ադրբեջանի դեմ տարած պատմական հաղթանակի տարեդարձը, որը մեր ժողովրդի զավակների անձնվիրության, հայրենասիրության ու խիզախության շնորհիվ է ձեռք բերվել: Արցախյան Ազատամարտի խորհուրդը կարևորվում է այն փաստով, որ ազատամարտը սկսվեց կամավորական ջոկատներով, որոնց մասնակիցներն իրավ Հայաստան երկիրը պահող և խաղաղությունը պաշտպանողներն էին: Անուրանալի է երկրապահի ներդրումը մեր ժողովրդին պարտադրված պատերազմում, քանզի ազատամարտի խրամատներում էր գրվում մեր նորօրյա հերոսապատումը: Այդ հերոսամարտում հայ ժողովուրդը ամրագրեց ազատ ու խաղաղ կյանքով ապրելու իր իրավունքը:

Սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

Սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը 08.05.2013

Մայիսի 6-ից ՀՀ բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը: Փաստաթղթերի ընդունելությունը կտևի մինչև հունիսի 1-ը, ժամը 1800-ը: Դիմորդը կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետության մեկ կամ մի քանի պետական և մասնավոր բուհերի՝ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտություններ: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18 00-ը:

Իտալացի լուսանկարչի ստեղծագործությունների ցուցահանդեսը` Եղեգնաձորում

Իտալացի լուսանկարչի ստեղծագործությունների ցուցահանդեսը` Եղեգնաձորում 07.05.2013

Մայիսի 7-ին Հայաստանի Ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց իտալացի լուսանկարիչ Էուջենիո Մոլինարիի լուսանկարների ցուցահանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի վարիչ Քնարիկ Բաբախանյանը: Ողջույնի խոսք ասացին Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և այլք: Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին Եղեգնաձորի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: > խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի շուրջ երկու ամիս: Հասցեն` Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Մոմիկի 1:

Անհատույց պետական աջակցություն սահմանամերձ Խաչիկ համայնքի 5 ընտանիքների 07.05.2013

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 130-Ն որոշմամբ Հայաս¬տանի Հանրա¬պե¬տու¬թյա¬ն Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղական համայնքի քանդման ենթակա վթարային` 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տներում բնակվող 5 ընտանիքների 20 մլն դրամ անհատույց պետական աջակցություն է հատկացվել` նույն համայնքում բնակարան կառուցելու կամ համայնքի տարածքում բնակարան ձեռք բերելու պայմանով: 2012 թվականին Խաչիկ համայնքի 7 ընտանիքների նույն պայմանով հատկացվել է 30մլն դրամ: 2012 թվականի աշնանը Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ համայնք այցելության ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Խաչիկի բնակիչ Աշոտ Աբրահամյանի տան կառուցման հիմնարկեքին: Նշենք, որ աջակցության ծրագիրը շարունակական է:

Կայացավ քաղաքացիների մայիս ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների մայիս ամսվա ընդունելությունը 06.05.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ մայիսի 3-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 56 քաղաքացի, ընդունելության էին 52-ը : Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմել էին 2 քաղաքացի, խմելու և ոռոգման ջրի, քաղաքի փողոցների լուսավորության հարցերով` 2 քաղաքացի, բնակարանի վերանորոգման հարցով` 1 քաղաքացի: Իսկ 47 քաղաքացիներ դիմել էին դրամական և բուժօգնության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց` հիմնականում ֆինանսական օժանդակության տրամադրմամբ: Մնացած հարցերով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի վարչությունների պետերին` քննարկելու նշված դիմումները և ընդունված կարգով պատասխանելու դիմումատուներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01