Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ԵՊՀ-ում կազմակերպված գիտաժողովին

30.10.2013

     ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Երևանի պետական համալսարանի ռեկտոր Ա.Սիմոնյանի հրավերով 2013 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Արևելյան գործընկերություն. նպատականեր–պրակտիկա–մարտահրավերներ» թեմայով կազմակերպված գիտաժողովին, որտեղ հանդես է եկել բացման ողջույնի խոսքով։ Գիտաժողովը Հայաստանում անց է կացվում «Արևելյան գործընկերություն. նպատականեր–պրակտիկա–մարտահրավերներ ծրագրում ներառված պետություններում ներդրման գործընթացի ուսումնասիրություն» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության հանրային և մշակութային դիվանագիտության դեպարտամենտի կողմից «Համագործակցություն հանրային դիվանագիտության ոլորտում 2013թ.» ծրագրի շրջանակներում։ Գիտաժողովը կազմակերպել էին Կրակովի Յագելլոնյան համալսարանը և Երևանի պետական համալսարանը։ Գիտաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ–ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին և Յագելլոնյան համալսարանի միջազգային քաղաքական ուսումնասիրությունների ֆակուլտետի դեկան Բոգդան Շլյախտան։ Զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Նարեկ Գալստյանը, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Գրիգոր Հայրապետյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28