Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեմինար` նվիրված գյուղատնտեսության հիմնախնդիրներին

26.10.2013

 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ սեմինար «Կլիմայի փոփոխության պայմաններում գյուղատնտեսության հիմնախնդիրները Վայոց ձորի մարզում» թեմայով: Սեմինարի բացման ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը: Սեմինարը կազմակերպվել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող «Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ: Սեմինարի շրջանակներում զեկույցներով հանդես բազմաթիվ գիտնականներ, որոնք տարբեր տեսանկյունից դիտարկում էին կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցությունը ՀՀ Վայոց ձորի մարզի գյուղատնտեսության վրա: Խնդրի կապակցությամբ իր մեկնաբանությունները ներկայացրեց նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Թարվերդյանը: Սեմինարին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարբեր մարզային կառույցների ներկայացուցիչներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28