Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանրային քննարկումներ Ջերմուկում 13.08.2013
Ջերմուկի ավագ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ միաժամանակ երկու միջոցառում. Ջերմուկի նոր գլխավոր հատակագծի նախագծի հանրային քննարկում և համայնքի ղեկավարի 2013 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների հանրային հաշվետվությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Սամվել...

Ի գիտություն 13.08.2013
Ս/թ օգոստոսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը կամ, ինչպես ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքը:Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վայոց ձորի մարզի գործող եկեղեցիներում նույնպես նշվելու է Աստվածածնի Վերոփոխման տոնը: Օգոստոսի 18-ին , ժամը՝11.00-ին Նորավանքի եկեղեցում տեղի կունենա <<Խաղողօրհնեքի>> կարգ: Խաղողի օրհնված ոստերը կբաժանվեն ներկաներին: Տոնին...

Մալիշկա համայնքում վերաբացվեց Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը 12.08.2013
2013թ. օգոստոսի 10-ին Մալիշկա համայնքում տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն, որի առիթը գյուղի կենտրոնում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի և դրա հարակից տարածքի հիմնանորոգումից հետո վերաբացումն էր: Հուշարձանը կառուցվել է 1979 թվականի Մալիշկա համայնքի բնակիչների նախաձեռնությամբ և ջանքերով: Ռուսաստանաբնակ մալիշկեցիների ջանքերով հուշարձանը և դրա հարակից տարածքը վերանորոգվել և բարեկարգվել է `վերստին դառնալով համայնքի սիրված վայրերից մեկը: Հուշարձանի վերաբացման...

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը շինարարի օրվա կապակցությամբ 12.08.2013
Հարգելի շինարարներ: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մասնագիտություն, որով հայ ժողովորդը հպարտացել և շարունակում է հպարտանալ հազարամյակներ շարունակ: Իրագործելով ճարտարապետների գեղեցիկ, ստեղծագործ մտահաղացումները՝ Դուք մեզ վայելելու, իսկ սերունդներին՝ հպարտանալու կոթողներ եք կերտում: Ձեր ուժերով մենք կյանքի ենք կոչում բազում պետական ծրագրեր, որոնց արդյունքում կառուցվում և հիմնանորոգվում են կրթական, մշակութային, առողջապահական, մարզական, վարչական և այլ...

Ա. Գեւորգյանը ծանոթացավ Վայոց ձորի մարզում իրականացվող պետական ծրագրերի ընթացքին 09.08.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վայոց ձորի մարզում ծանոթացավ պետական տարբեր ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետը մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ նախ եղավ Սեւան-Մարտունի- Գետափ մայրուղու` Քարագլուխ համայնքի մոտ փլուզված հատվածում, ծանոթացավ կատարվող շինարարական աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցեցին, որ մոտ մեկ շաբաթից ճանապարհն արդեն երթեւեկելի կլինի նաեւ բեռնատար մեքենաների համար: Ճանապարհահատվածի վերանորոգման...

Կայացավ քաղաքացիների օգոստոս ամսվա ընդունելությունը 08.08.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ ս/թ օսոստոսի 8 - ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը : Ընդունելության համար ցուցակագրվել էին 31 քաղաքացի , ընդունելության էին եկել 31- ը : Խմելու և ոռոգման ջրի հարցերով դիմել էին 2 քաղաքացի , շենք-շինությունների հարցով՝ 1 - ը: Իսկ 29 քաղաքացիներ դիմել էին դրամական...


