Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիմնանորոգված փողոցների պաշտոնական բացում Եղեգնաձորում

20.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզում հիմնանորոգելուց հետո բացվեցին հերթական փողոցները: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից մեկը վերաբերում էր Եղեգնաձոր քաղաքի կենտրոնական փողոցների հիմնանորոգման ու բարեկարգմանը: 2013 թվականի պետական բյուջեով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին ամբողջությամբ հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Սուրեն Արսենյանի անունը կրող փողոցը, ինչպես նաև Նարեկացի փողոցի մի հատվածը: Ներկայումս ընթացքի մեջ են Սպանդարյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն 2013 թվականի հոկտեմբերի վերջին: Այդ փողոցի մի հատվածի հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին հատկացված միջոցներով: 2013 թվականի ընթացքում ՀՀ կառավարության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին հատկացված հրատապ լուծում պահանջող խնդիրների շրջանակներում ամբողջությամբ հիմնանորոգվել է Մոմիկի փողոցը: Փողոցի վերաբացման կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարեն Բադալյանը: Արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալները, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները, Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդը, ճանապարհաշինական աշխատանքներ իրականացրած ընկերության աշխատակիցներ, Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ: Երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության բանվորներ Ռուբեն Ավետիսյանը և Թորոս Օրդոյանը պարգևատրվեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրով: Բացման արարողությունից հետո միջոցառման մասնակիցները քայլելով անցան հիմնանորոգված փողոցով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03